Բրենդներ, որոնք առաջացան ու զարգացան պատերազմական տարիներին

Շատ աշխարհահռչակ բրենդներ սկզբնավորվել են պատերազմական տարիներին՝ ելնելով անհրաժեշտությունից: Որոշ բրենդներ հպարտությամբ նշում են այդ փաստը, մյուսները՝փորձում ամեն կերպ թաքցնել:  Բայց փաստը մեկն է. նրանք կա'մ գոյություն են ունեցել ու ստեղծել են նոր արտադրանք հատուկ բանակի համար, կա'մ սկիզբ են առել հենց այդ տարիներին ու այդ պայմաններում:

Առաջին Jeep մեքենաները ստեղծվել են հենց 1941թ., և Willys MB Jeeps ամենագնացները դարձան Երկրորդ համաշխարհայինի ամենատարածված քառանիվ մեքենաները:

Mars ընկերությունը մշակել է M&M's-ի բաղադրությունը Իսպանիայում քաղաքացիական պատերազմի տարիներին: Զինվորականները ստիպված էին շոկոլադը փաթաթել կարամելի մեջ, որպեսզի այն չհալվի: Այդ ժամանակ ԱՄՆ-ից դուրս վաճառք իրականացնելու նպատակով Ռոունթրի ընտանիքն էլ ստեղծել էր Smarties կոնֆետները, որոնք շատ նման էին  M&M's-ին:

1851թ. հիմնադրված Aquascutum ընկերությունը 1856թ. Ղրիմյան պատերազմի ընթացքում բրիտանացի զինվորներին տալիս էր ջրակայուն շինելներ: Լատիներենից թարգմանաբար Aquascutum  նշանակում է «aqua» — ջուր, «scutum» — վահան: Իսկ նկարում Չերչիլն է այդ վերարկուով:

Աշխարհում ամենահայտնի արևային ակնոցներից Ray-Ban Aviator-ը ստեղծվեց այն բանից հետո, երբ տրվեց հրահանգ՝ ստեղծել ակնոց, որը կնվազեցնի օդաչուների գլխապտույտն ու սրտխառնոցը թռիչքների ժամանակ:

Super Glue սոսինձն առաջին անգամ ստացվել է 1942թ. ամերիկացի քիմիկոսի կողմից, որը փորձում էր թափանցիկ պլաստիկ ստանալ զենքի նշանառության համար, սակայն արդյունքը շատ կպչուն էր ստացվել: Միայն 9 տարի անց հայտնաբերվեցին ամենակպչուն այս սոսնձի իրական հատկությունները, իսկ 1958թ. սուպեր սոսինձը սկսեց վաճառվել խանութներում:

2-րդ համաշխարհայինի ժամանակ արգելվեց Կոկա Կոլայի մատակարարումը կռվի գոտի, ուստի այս ընկերության գերմանական ստորաբաժանումը որոշեց նոր ըմպելիք ստեղծել կռվող երկրում առկա բաղադրիչներից: Առաջացավ Ֆանտան, որի անվան հիմքը գերմաներեն «երևակայություն» բառն էր: 1955թ. Ֆանտան դուրս եկավ համաշխարհային շուկա:

Coca-Cola collaborated with the Nazis in the 1930s, and Fanta is ...

Adidas-ի և Puma-ի հիմնադիր եղբայրները Dassler Brothers Sport Shoe Сompany-ում գործընկերներ էին: Նրանց արտադրած կոշիկներով մարզիկներն Օլիմպիական մեդալներ էին նվաճում: 2-րդ համաշխարհայինի տարիներին նրանք վիճեցին՝ այդպես էլ չնշելով պատճառը, և 1945թ. ընկերությունը կիսվեց: Առաջացան երկու առանձին ֆիրմաներ Addas (հետագայում՝ Ադիդաս) և Ruda (հետագայում՝ Պումա):

Banana Republic-ը հիմնադրվել էր Զիգլեր ամուսինների կողմից 1978թ.: Նպատակը զինվորական և որսորդական հանդերձանքի վերավաճառքն էր: Ավելի ուշ ընկերությունն սկսեց սեփական հագուստն արտադրել, իսկ 1958թ. գնեց Gap-ը: Նկարում ամենաառաջին Banana Republic խանութ-ն է Կալիֆորնիայում:

Այսքանը պատրաստել էինք այսօրվա բլոգի համար, իսկ եթե ցանկանում եք ծանոթանալ համաշխարհային բրենդների մարքեթինգային ձախողումներին, կարողեք սեղմել այս հղմանն ու ընթերցել մեր նյութն այդ մասին: