Co-branding. Առավելություններ և առանձնահատկություններ

 

Ի՞նչ է համատեղ բրենդինգը կամ co-branding-ը

 

Co-branding-ը մարքեթինգային ռազմավարություն է, որտեղ երկու ապրանքանիշներ համագործակցում են, ընդ որում` վերջնական նպատակը սովորաբար նոր, համատեղ արտադրանք ստեղծելն է:  Համաձայն մի հարցման՝ 71 %-ը դրական է վերաբերվում co-branding-ին և վստահում է ներկայացված նոր արտադրանքի որակին։ Նման օրինակ է McDonald's-ի հայտնի աղանդեր McFlurry-ի co-branding-ը Oreo և M&Ms ապրանքանիշների հետ համագործակցությամբ:

Սա օրինակ է, երբ երկու բրենդներ (McDonald’s և Oreo կամ McDonald’s և M&M) համագործակցել են միասին՝ ստեղծելու նոր արտադրանք իրենց հաճախորդների համար:

 

Co-branding McDonald’s և M&M

 

Co-branding-ի առավելությունները

 

Ներկայացնում է ապրանքանիշը նոր լսարանի առաջ․ Co-branding-ը թույլ է տալիս հասնել շատ ավելի լայն լսարանի՝ համագործակցելով ձեր ապրանքանիշին համարժեք ապրանքանիշի հետ: Այս առավելությունը հեշտացնում է նոր արտադրանքի առաջխաղացումը, քանի որ երկու ապրանքանիշներ համատեղում են իրենց ուժերն ու ռեսուրսները մեկ նպատակի ուղղությամբ։  

Բարելավում է ապրանքանիշի հեղինակությունը․ Երբ դուք համագործակցում եք վստահելի ապրանքանիշի հետ, դա անխուսափելիորեն մեծացնում է ձեր սեփական ապրանքանիշի նկատմամբ վստահելիությունը: Միևնույն ժամանակ, զգույշ եղեք այն ապրանքանիշների հետ համագործակցելիս, որոնք կարող են բացասական տրամադրություններ առաջացնել լսարանի մոտ։

Խթանում է արտադրանքի վաճառք․ Co-branding-ը կարող է խթանել արտադրանքի վաճառքը։  կարող է մեծացնել վաճառքը ձեր բիզնեսի համար: Համաձայն նույն հարցման տվյալների, որոնք նշել ենք բլոգի սկզբում, սպառողների 43%-ն ասում է, որ կփորձի համատեղ բրենդավորված ապրանքն այն ապրանքանիշից, որն արդեն հավանել է, և երկու լսարանի դեպքում դա կրկնակի մեծ հետաքրքրություն է առաջացնում։

Խնայում է մարքեթինգային ծախսերը․ Երբ երկու ապրանքանիշներ համագործակցում են նոր արտադրանքի առաջխաղացման համար, դա սովորաբար պահանջում է ավելի քիչ մարքեթինգային ծախսեր: Պատճառն այն է, որ այդ ամբողջ ծախսերը կիսվում են երկու ապրանքանիշներ վրա։  

Եթե ձեզ հետաքրքրեց co-branding-ը, ապա մտածեք այլ բրենդների հետ համագործակցելու մասին։ Կազմեք ապրանքանիշների ցանկ, որոնց հետ արդյունավետ կլինի համագործակցել, իսկ BrandOn-ը  կլինի ձեր կողքին այդ հետաքրքիր ճանապարհն անցնելիս։