1.Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում բացօդյա գովազդ չկա: Բաներներից ազատվելու որոշումը ընդունել է քաղաքի քաղաքապետը 2007 թ.-ին քաղաքի աղտոտման վերահսկման ծրագրի շրջանակներում:
2.Աշխարհի ամենաթանկ գովազդը նկարել է Chanel ընկերությունը: Այն արժեր 33 մլն դոլար, որից 3 մլն դոլարը ստացել է Նիկոլ Քիդմանը գովազդում նկարվելու համար:
3.Դեղագործական ընկերություններ 2 անգամ ավելի շատ գումար են ծախսում մարքեթինգի և գովազդի վրա, քան հետազոտությունների: Առևտրային շահույթի 24%-ը ծախսվում է ապրանքների խթանման, իսկ 13%-ը հետազոտության համար:
4.Ցանկացած ձեռքի ժամացույցի գովազդի ստեղծման ժամանակ ժամացույցի սլաքները միշտ դնում են 10:10-ի կամ 8:20-ի վրա: Առաջին հերթին դա արվում է, որպեսզի սլաքները չփակեն բրենդի անունը: Բացի այդ սլաքների այդ դասավորությունը նման է ժպիտի:
5.Գովազդատուների ամենամեծաքանակ խումբը սննդարդյունաբերության արտադրանքի խթանման շուկաներն են:
6.Առաջին գովազդային վահանակը ստեղծվել է Ամերիկայում 1900 թվականին: Հենց այդ ժամանակ ամերիկացիները որոշեցին տեղադրել վահանակներ ավտոճանապարհների և կենտրոնական փողոցների վրա:
7.ԱՄՆ-ի Super Bowl NFL եզրափակիչ խաղի համար ստեղծված 30-վայրկյանանոց գովազդային հոլովակը արժեր 3 մլն դոլար:
8.Մանկական ապրանքների գովազդում նկարվող փոքրիկ դերասանները սովորաբար տարիքով մեծ են լինում նպատակային լսարանից: Գովազդատուները մտածված են նկարահանում ավելի մեծ երեխաների, որպեսզի փոքրերը ընդօրինակեն նրանց:
9.Գրավոր տեսքով առաջին գովազդը համարվում է Լոնդոնում պահվող եգիպտական ծխախոտը: Ծխախոտի վրա գրված տեքստը հայտնում է ստրուկների վաճառքի մասին:
10.Dove ընկերության «Գեղեցկության էվոլուցիան» գովազդային հոլովակը ժամանակակից գովազդի պատմության մեջ առաջին վիրուսային սենսացիան էր, ընդամենը մեկ գիշերվա ընթացքում ավելի քան մեկ միլիոն դիտում ունեցավ: