Երբ UI/UX դիզայները սկսում է աշխատել հաճախորդների հետ, անընդհատ առաջանում են հարցեր, որոնք ստիպում են աշխատանքի մեջ կատարել փոփոխություններ, և պրոյեկտի վերջնական հանձնումը անընդհատ հետաձգվում է: Բրենդոնի այսօրվա բլոգում կներկայացնենք այնպիսի հարցեր, որոնց օգնությամբ աշխատանքների ընթացքը զգալիորեն կարագանա:
Դուք և հաճախորդը հստակ գիտե՞ք, թե ինչ է ստացվելու
Պրոդուկտի կենսապարբերաշրջանը սկսելիս ձևավորվում են տեխնիկական հանձնարարությունները, որոնցում մանրամասնորեն ներկայացվում են տեղեկատվություն ապագա պրոդուկտի աշխատանքի տեխնոլոգիաների, թիրախային լսարանի, ֆունկցիոնալության մասին: Հաճախ այս հանձնարարությունները տրվում են «հում», կիսատ ձևով՝ հետագայում մանրամասների ավելացման ակնկալիքներով: Արդյունքում ոչ հստակ ձևակերպվածության պատճառով աշխատանքի ընթացքում սկսվում են անընդհատ փոփոխությունները:
Սկսվում ենք զրոյի՞ց, թե՞ հիմնվում ենք ֆիրմային ոճի վրա
Հաճախ նոր պրոդուկտը չի ստեղծվում զրոյից. որպես հիմք ընդունվում են ընկերության այլ պրոդուկտները կամ ծառայությունների բլոկը: Այսինքն, արդեն որոշակի պատկերացում կա UI-բաղադրիչների մասին, և հարկավոր է հաստատել, որ նոր պրոդուկտը հիմնվելու է դրանց վրա: Եթե պրոդուկտը ստեղծվում է զրոյից, ապա անհրաժեշտ է կազմելթ mood board,որում կհստակեցվեն ոճային առանձնահատկություններն ու գունային գամման:
Կա՞ն շուկայում նմանատիպ պրոդուկտներ
Լինում է, որ պատվիրատուն դիմում է այնպիսի գաղափարով, որի անալոգները շուկայում արդեն գոյություն ունեն: Շուկայի վերլուծության գործընթացը արագացնելու համար հարկավոր է խնդրել հաճախխորդին բերել նմանատիպ պրոդուկտների օրինակներ: Պատվիրատուի հետ կարելի է ճշտել՝ ինչն է իրեն դուր գալիս տվյալ պրոդուկտի մեջ, ինչը՝ ոչ, որո՞նք են պրոդուկտի թերություններն ու անհարմարությունները, ի՞նչ առանձնահատկություններով է իր արտադրանքը պատրաստվում գերազանցել նախորդներին, խնդրեք բերել օրինակներ:
Ո՞րն է սարքավորումների շրջանակը տվյալ պրոդուկտի օգտագործման համար
Լինում են իրավիճակներ, երբ պրոդուկտը ստեղծվում է հստակ, նեղ նպատակին համապատասխան, և այս դեպքում UI/UX մասնագետին պետք չի լինում որոշել, թե ինչպես են այս կամ այն բաղադրիչներն իրենց դրսևորելու տարբեր հարթակներում (սմարթֆոններ, պլանշետներ, համակարգիչներ և այլն): Այս դեպքում պետք չէ ժամանակ ծախսել չպահանջված UI-բաղադրիչների մշակման վրա:
Ի՞նչ մանրամասնությամբ են մշակվում նախատիպերը
Պրոդուկտի նախատիպի ներկայացումից հետո մեծաքանակ փոփոխություններից խուսափելու համար հարկավոր է նախապես իմանալ՝ ինչ մակարդակով է մշակվելու նախատիպը՝
Պետք է նախապես իմանալ՝ ինչ նախատիպ է ակնկալում տեսնել պատվիրատուն՝ հաշվի առնելով, որ ոչ բոլոր պատվիրատուներն են կարող առաջին տարբերակով ներկայացված ձևով հասկանալ, թե ինչ արդյունք է իրենց սպասվում:
Հուսանք՝ այս կետերը կօգնեն ձեզ ավելի սահուն կերպով փակել նախագծերը, որի արդյունքում թե՛ պատվիրատուն գոհ կմնա, թե՛ աշխատանքներ կատարողը որևէ ռեսուրս չի վատնի:
Հետաքրքրե՞ց այս թեման, խորհուրդ ենք տալիս ընթերցել նաև Բրենդոն բլոգի մեկ այլ նյութ՝ «Գրքեր UI/UX-ի վերաբերյալ»: