Վեբ-դիզայն և կայուն բառերը բոլորս շատ լավ գիտենք, բայց կայուն վեբ-դիզայնը նորություն է, որւ պետք է ավելի մանրամասնորեն հասկանալ: Կայուն վեբ-դիզայնը կայքի նախագծման ձևն է՝ հիմնվելով հստակ նպատակների վրա և կենտրոնանալով ապագա այցելուների վրա:
Ներկայացնենք կայուն դիզայնի 4 սյուները:
1. Այցելուներ
Դիզայնի ամենակարևոր սյունը ձեր այցելուն է: Եթե դուք չգիտեք, թե ում համար եք կայքը նախագծում, ապա ինչպե՞ս եք պատրաստվում արդարացնել հաճախորդների սպասելիքները:
Այսպիսով, հարցրեք մարդկանց՝ ի՞նչ են նրանք ուզում, ինչի՞ մասին են մտածում, հետո ստացված տեղեկատվությունը օգտագործեք դիզայնի ստեղծման համար: Նույնիսկ եթե թիրախային խումբը ասում է, որ չի պատրաստվում այցելել ձեր ռեսուրսը, հարցրեք՝ ինչու: Պոտենցիալ հաճախորդի վերաբերյալ հայեցակարգը ստուգելը դարձել է դիզայնի ստեղծման ամենակարևոր քայլը:
Ահա մի քանի հիմնական հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանաք՝
2. Կոնտենտ
Վերջին շրջանում կոնտենտ-մարքեթինգը դարձել է մարքեթինգի առաջատար ուղղությունը՝ «Content is king»: Զգուշորեն մտածեք ամբողջ կայքի կոնտենտը՝ տեքստերը, տեսանյութերը, նկարները, ինտերակտիվ տարրերը և այլ տեղեկություններ: Համոզվեք, որ կոնտենտում տեղադրում եք հենց այն, ինչ պետք է ձեր նպատակային լսարանին:
Կոնտենտ ստեղծելուց հետո պետք է մտածեք այնպիսի կառուցվածք, որը լավագույն կերպով տեղեկատվությունը կփոխանցի օգտվողին: Դուք պետք է անջատեք ձեր տրամաբանությունը և փորձեք հասկանալ հաճախորդների տրամաբանությունը:
Նախքան կառուցվածքի ստեղծումը, ինքներդ ձեզ տվեք հետևյալ հարցերը՝
Red Bull-ը հստակորեն ցույց է տալիս, թե ինչպես կոնտենտի օգնությամբ կարելի է կենդանացնել բրենդը:
3. Հարմարեցված դիզայն
Հարմարեցված դիզայնը անհրաժեշտ է, որպեսզի ձեր կայքը տարբեր տեսակի սարքավորումներից նույնքան գրավիչ և ընթեռնելի լինի: Բջջային ինտերնետը տարածվում է աննկարագրելի արագությամբ և դուք պետք է մտածեք կայքի էջերը տարբեր չափերի էկրաններին հարմարեցնելու մասին:
Հետաքրքիր է, որ շարժական սարքերից օգտվող մարդկանց շարժառիթներն ու նպատակները հաճախ տարբերվում են համակարգիչներից օգտվողներից: Բջջային սարքերը տարբերվում են ոչ միայն էկրանի չափերով, այլ նաև օգտագործման համատեքստով:
Ահա մի քանի խորհուրդ ձեր կայքը բջջային սարքավորմանը հարմարեցնելու համար.
Starbucks-ի կայքը հարմարեցված կայքի լավ օրինակ է, որը հարմար է օգտագործել և՛ այն ժամանակ, երբ դուք կարդում եք սոցիալական պատասխանատվության մասին հաշվետվություն նստած ձեր տանը համակարգչի առջև, և՛ այն ժամանակ, երբ փնտրում եք մոտակա խանութը:
4. Վիզուալ ձևավորում
Այն փաստը, որ հաճախորդին ուղղված դիզայնը ավելի կարևոր է, քան նրա էսթետիկ բաղադրիչը չի նշանակում, որ դիզայնի կարևորությունը գտնվում է վերջին տեղում: Լավ դիզայնն առնվազն գրավում է ուշադրություն և օպտիմալացնում է փոխակերպումը:
Նման տարրերը, ինչպիսին են՝ գույնը, նկարները, տիպոգրաֆիկան կարող են ստեղծել եզակի մթնոլորտ և արթնացնել այցելուների զգացմունքները: Իսկ զգացմունքները հայտնի են որպես հզոր գործիք ինչպես մարքեթինգում, այնպես էլ վեբ-դիզայնի մեջ: Ինչու՞: Որովհետև նրանք չոր ինֆորմացիան դարձնում են ավելի վառ և մանրակրկիտ:
Հերթական հարցերի ցանկը վիզուալ ձևավորման համար.
WWF-ն օգտագործում է կենդանիների լուսանկարներով սլայդերներ: Այս նկարները ոչ միայն գրավում են մեր ուշադրությունը, այլ նաև ազդում են մեր հույզերի վրա: Լուսանկարների գեղեցկությունը այս դեպքում գործում է ավելի լավ քան բառերը:
Լսեք ձեր հաճախորդներին
Կայուն դիզայնի գաղտինքը ձեր հաճախորդներին լսելու ունակությունն է: Սա կարևոր է ինչպես նախագծման գործընթացում, այնպես էլ ռեսուրսի ստեղծումից հետո: Ինտերնետը մշտապես զարգանում է, և ձեր կայքը պետք է հետևի նրան:
Ահա 3 հարց, որոնք ժամանակ առ ժամանակ արժե տալ այցելուներին.
Հոլանդական Vodafone.nl կայքը ունի հատուկ հետադարձ կապի համար նախատեսված չատ: Եվ եթե նույնիսկ այցելուների մեծամասնությունը չի սեղմում այդ կոճակը, նրանք ինչ-որ կերպ տեսնում են, որ ընկերությունը պատրաստ է արձագանքել նրանց և բարելավել ծառայության որակը: