Ի՞նչ ձևերով են մեզ հետևում համացանցում

Սոցիալական հարթակները մեր մասին ամեն ինչ գիտեն՝ մեր հիմնական տվյալները, պլանները, ճաշակը, սովորություններն ու նույնիսկ տրամադրությունը: Թվում է՝ արդեն պետք է սովորած լինեինք, սակայն դեռևս կան զուգադիպություններ, որոնք վախեցնում են օգտատերերին:  Հետագայում դա օգտագործվում է  թիրախավորված գովազդների ցուցադրման ժամանակ: 

1)    Սոցկայքերում գրանցվելով՝ մենք ոչ միայն թողնում ենք մեր անձնական տվյալները, այլև համաձայնվում ենք, որ դրանք հետագայում վերամշակվեն:
2)    Օգտագործելով օֆֆլայն հավելվածներ՝ մարդիկ նորից համաձայնվում են այնտեղ թողնել իրենց տվյալները: Օգտագործման ընթացքում ևս լրացնում են տարատեսակ ինֆորմացիա, որը հետագայում այդ ծրագրերից գնում են գովազդատուները:
3)    Կայքեր մտնելիս հաճախ հանդիպած կլինեք cookie-ֆայլեր ասվածին, որոնք հենց նախատեսված  են բրաուզերի միջոցով ձեր մասին ողջ անհրաժեշտ ինֆորմացիան հավաքելու համար:
4)    Որոնողական համակարգերում բանալի բառերի օգտագործումը ևս թույլ է տալիս գովազդատուներին թիրախավորել ձեզ հենց ըստ հենց այդ բառերի:
5)    Երբ դուք բոնուսային քարտերով գնումներ եք կատարում, ողջ ժամանակահատվածում գնումների ձեր ցանկը պահպանվում է, և ըստ դրանց արվում են հետևություններ այն մասին, թե ամենից հաճախ դուք ինչ եք գնում:  Եթե խոսքը գնում է առցանց գնումների մասին, կայքերը հավաքում են նաև այն, թե ինչ ապրանքներ են ձեր զամբյուղ ավելացվում, որպեսզի, օրինակ, հետագայում հենց այդ ապրանքների գովազդը ձեզ երևա:
6)    Անվճար Wi-Fi-ից օգտվելու համար երբեմն օգտատերը ստիպված է լինում հավաքել իր էլեկտրոնային փոստի հասցեն կամ հեռախոսահամարը: Բացի այդ, երբ հեռախոսը ավտոմատ փորձում  է կապնվել առանց գաղտնաբառի ռոուտերին, այդ ժամանակ էլ հենց տեղի է ունենում տվյալների փոխանցումը:
7)    Եթե սոցկայքերում հավանեք կամ կիսվեք ինչ-որ բանով, դա սկսելու է Ձեզ հետևել այլ հարթակներում, քանի որ գովազդատուն արդեն գիտի, թե Ձեզ կոնկրետ ինչն է դուր գալիս:
8)    Օգտագործվում է մարդու դիրքն ու տեղաշարժը, որպեսզի օգտատիրոջը ռեստորանի կամ խանութի գովազդ ցույց տրվի հենց այն ժամանակ, երբ նա գտնվում է դրա շրջակայքում:
9)    Վերջերս գնալով շատանում են այն հարթակները, որտեղ մուտքի համար պահանջվում է ոչ միայն էլեկտրոնային փոստի հասցե, այլև հեռախոսահամար: Սա արվում է՝ հասկանալու համար, թե որ տարածաշրջանից են մարդիկ ամենից շատը մուտք գործում տվյալ հարթակ:
10)    Շատերն են նկատում, որ երբեմն ինչ-որ բանի մասին զրուցում ես կողքինիդ հետ, ու մի որոշ ժամանակ անց հենց այդպիսի ապրանքի գովազդ հայտնվում է էկրանիդ: Այո՛, սա գաղտնալսում է, սակայն ամենատարածված վարկածն այն է, որ գաղտնալսվում է հենց այն պահից սկսած, երբ օգտատերը տալիս է ձայնային օգնականի՝ օրինակ՝ Սիրիի անունը:


Դե ինչ, այս ասպարեզում ոչինչ փոխել չենք կարող, ուստի ավելի լավ է՝ սեղմեք այստեղ ու ծանոթանաք ավելի թեթև ու զվարճալի բլոգի այն մասին, թե ինչ նոր 59 էմոջի է պատրաստել Apple-ը մեզ համար աշնանը:


Իսկ մեր ծառայություններին ծանոթանալու համար կարող եք անցնել այս հղմամբ կամ զանգահարել 055 999 015 ու տեսնել, թե ինչ լուծումներ է առաջարկում Բրենդոնը ձեր բիզնեսի բարգավաճման համար: