Z սերնդի մեջ ներառված են 2000 թվականից հետո ծնված մարդիկ, և ըտ կանխատեսումների՝ հետկորոնավիրուսային տնտեսությունում հենց նրանք են լինելու թելադրողի դերում: WebMate ընկերությունը պատրաստել է հետազոտություն այն մասին, թե ինչպիսին են այս սերնդի ներկայացուցիչներն ու նրանց նախընտրությունները: Այս ինֆորմացիան կօգնի բրենդներին նվաճել երիտասարդների վստահությունը և ավելի սերտորեն հաղորդակցվել նրանց հետ:
2019-ին Z սերնդի ներկայացուցիչների թիվը գերազանցեց միլլենիալներին՝ կազմելով ողջ աշխարհի բնակչության 32%-ը: Հիշեցնենք, որ միլլենիալները կամ Y սերունդը ներառում է 1979-2000 թվականներին ծնվածներին, ովքեր նոր հազարամյակը դիմավորել են երիտասարդ հասակում:
Z երիտասարդների 73%-ը համացանցն օգտագործում է չատերից օգտվելու համար, իսկ 59% և 58%-ը ժամանցային հավելվածների և խաղերի համար:
Z սերնդի ներկայացուցիչների 74%-ը ազատ ժամանակը անց է կացնում համացանցում:
Երիտասարդների 75%-ը նախընտրում է հեռախոսը մնացած բոլոր սարքավորումներից:
Նրանց կողմից կատարվող գործարքների 32%-ը հենց բջջայինով է կատարվում:
Նրանց 60%-ը հրաժարվում են օգտագործել հավելվածը կամ կայքը, եթե այն դանդաղ է բեռնվում:
81%-ը նշում է, որ սոցկայքերն օգնում են ավելի մտերիմ շփում հաստատել հարազատների հետ:
76%-ը հետևում է ինֆլյուենսերների կարծիքին:
62%-ը անընդհատ թարմացնում է Ինստագրամի լրահոսը:
60%-ը պարբերաբար դիտում է հոլովակներ YouTube-ում:
55%-ը պնդում է, որ սոցկայքերը թույլ են տալիս լինել ավելի կրեատիվ, քան թե նրանք իրական կյանքում են:
Իսկ նախընտրությունների ու վարքագծի մասին Z սերնդի ներկայացուցիչներն ասել են հետևյալը՝
70%-ը նշում է, որ գնում կատարելիս ամենաառանցքային նշանակությունն ունի պրոդուկտի բարձր որակը:
51%-ը հստակ օգուտ է տեսնում պարգևատրումների, կուպոնների ու զեղչերի մեջ:
66%-ը նշում է, որ գնումներ կատարելու որոշումների մեջ ընտանիքում իր կարծիքը հաշվի են առնում:
65%-ը վստահ է, որ իր կրեատիվությամբ գերազանցում է նախորդ սերնդի ներկայացուցիչներին:
Այսքան փաստն էինք առանձնացրել Z սերնդի մասին, ու վստահ ենք, որ կօգտագործեք դրանք ձեր բիզնեսում և կկարողանաք ճիշտ թիրախավորել այս երիտասարդներին: Իսկ եթե ցանկանում եք նրանց ավելի լավ ճանաչել, ընթերցեք նաև մեր պատրաստած մեկ այլ նյութ՝ Ինչպե՞ս են բրենդները փոխազդում Z սերնդի ներկայացուցիչների հետ: