Ինչպե՞ս վիդեոյով լիդերին գրավել: 3 խորհուրդ:

Վիդեոկոնտենտն այնքան գրավիչ ու արդյունավետ է, որ շատերը գովազդի այլ ֆորմատներից անցում են կատարում հենց հոլովակայինի: Կա կանխատեսում, որ 2021թ. ողջ օնլայն-թրաֆիկի 80%-ը կկազմեն հենց վիդեոները: Այսօրվա բլոգը նվիրված է խորհուրդներին, որոնք կօգնեն բարձրացնել վիդեոկոնտենտի կոնվերսիան:

1. Թաքցրե՛ք կոնտենտի մի մասը
Վիդեոյից ավելի շատ լիդեր հնարավոր է ստանալ կոնտենտի մի մասը փակելու միջոցով: Օրինակ՝ կիսվե՛ք մի քանի խորհրդով, իսկ ամբողջական ուղեցուցը տեղադրե՛ք այլ կայքում՝ վիդեոյի տակ թողնելով դրա հղումը: 
«Սառը» լսարանի նկատմամբ այս հնարքը պետք չէ կիրառել, նախ հարկավոր է վստահություն ու որոշակի կապ հաստատել: Սա արդյունավետ է այն դեպքում, երբ լսարանը որոշակի չափով ճանաչում է ձեզ, ներգրավված է ձեր հրապարակումներում, պատրաստ է մտնել կապի մեջ, բայց իր տվյալները դեռևս չի թողել: 

 

2. Լենդինգի վրա վիդեո ավելացրե՛ք
Թե ինչպես պատրաստել լենդինգ էջ, կիմանաք՝ սեղմելով այստեղ: Լենդինգի վրա վիդեոյի տեղադրումը գրեթե պարտադիր տարր է: Իմաստը հնարավորինս շատ լիդերի ներգրավումն է, նրանց հետաքրքրումն ու գնման մոտիվացումը: 
Ձեր լենդինգային (վայրէջքային) էջ մտնում են մարդիկ, ում շատ բան հայտնի չէ ապրանքի մասին, ուստի կարող եք ողջույնի խոսքով կամ ապրանքը ներկայացնող հոլովակ ստեղծել ու բեռնել լենդինգ: 
Օրինակ՝ լավ են աշխատում շատ տարածված հարցերի պատասխանը պարունակող հոլովակները: Եթե լենդինգ էջը միայն տեքստերից բաղկացած լինի, մեծ հավանականությամբ այն արագ կփակվի, իսկ վիդեոն երկարացնում է մարդու՝ կայքում մնալու տևողությունը: WyzOwl ընկերության անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց 95%-ը համբերատար կերպով նայում է սկզբնական ծանոթացնող հոլովակը: Այս հոլովակը ստեղծելով՝ դուք լուծում եք միանգամից 2 հարց՝ օգուտ եք տալիս այցելուին ու գրավում նրա ուշադրությունը:

 

3. Համոզվե՛ք, որ գործողության կոչը պարզ ու հստակ է
Եթե ցանկանում եք, որ այցելուն գնում կատարի, հստակ ցու՛յց տվեք նրան այդ ուղին: Հոլովակը դիտողը ինքը չպետք է որոշի՝ ինչ անել դիտումից հետո: Ցանկանու՞մ եք, որ նա սեղմի հղմանը, վիդեոյով դա ցու՛յց տվեք: Ցանկանու՞մ եք՝ նա շարունակի դիտել մեկ այլ հոլովակ, տվե՛ք դրա հղումը ու խնդրե՛ք անցնել դրանով: Ցանկանու՞մ եք, որ դիտողը վերջում բաժանորդագրվի ձեր ալիքին, պատմե՛ք դրա կարգի ու առավելությունների մասին:
Vidyard ընկերությունն այս առթիվ անց է կացրել հետազոտություն և պարզել, որ  հստակ գործողության կոչով հոլովակների կոնվերսիան 21% է, իսկ դիտողներին ոչ մի հստակ ուղղություն չտվող հոլովակներինը՝ 1%:

 

Մի՛ մտածեք, թե գործողության կոչերով դուք հրահանգում եք մարդկանց, թե ինչ պետք է անեն: Սա հրաման չէ, այլ հուշում է, քանի որ այցելուն արդեն իսկ հետաքրքրված է ձեզնով, իսկ դուք միայն ուղղություն եք տալիս:

Իսկ մենք հիշեցնում ենք, որ եթե չեք ցանկանում ինքնուրույն լուծել Ձեր բիզնեսի առաջխաղացման խնդիրները, բայց զգում եք, որ այն ունի զարգացման, նոր մտքերի ու հետաքրքիր լուծումների կարիք, կարող եք անցնել այս հղմամբ՝ ծանոթանալու Բրենդոն բրենդինգային ու մարքեթինգային գործակալության կողմից մատուցվող ծառայություններին: