Հմուտ մարքեթոլոգ․ ի՞նչ է պահանջվում մասնագետից

Մարքեթինգի մասնագետը ներգրավված է մարքեթինգային պլանի ստեղծման մեջ, ինչի վերջնական նպատակը ընկերության շահույթը բարձրացնելն է։ Նա օգտագործում է շուկայավարման գործիքներ հետազոտության և վերլուծության համար, հավաքում և վերլուծում է տվյալներ մրցակիցների, գործընկերների, հաճախորդների և թիրախային շուկաների մասին, կազմում է վերլուծական հաշվետվություններ, մշակում է գովազդային, տեղեկատվական և մարքեթինգային նյութեր, աշխատում է տպագրության հետ, վարում է հաշվետվություններ մարքեթինգային գործունեության վերաբերյալ և այլն։ Այս համալիր գործառույթները պահանջում են, որ մասնագետն ունենա անձնային և մասնագիտական շատ տարբեր որակներ, իսկ թե ինչպիսի, ընթերցեք Բրենդոնի այսօրվա բլոգում։

Ո՞վ է մարքեթոլոգը և ի՞նչ պետք է կարողանա անել: Ի՞նչ հմտություններ է կարևոր, որ նա ունենա դինամիկ թվային միջավայրում մրցունակ և պահանջված շուկայագետ լինելու համար: Ահա ձեզ համար հատուկ ցուցակ: Կարդացեք և զինվեք :)

Մտածել՝ տեսական հմտություններ․

  • շուկայի և արտաքին միջավայրի վերլուծություն,
  • մարքեթինգային պլանի մշակում,
  • շուկայավարման և արտադրանքի KPI-ներ,
  • բրենդ ստեղծելու ուղիներ և հաղորդակցություն,
  • դիրքավորում (B2B, B2C),
  • տնտեսական ցուցանիշներ (վաճառք, մ/մ, շահութաբերություն, շուկայի մասնաբաժին, բաշխում և այլն),
  • վիճակագրական հետազոտության մեթոդներ և ընթացակարգեր,
  • սպառողների հոգեբանություն։

Գործել՝ պրոֆեսիոնալ հմտություններ․

  • մարքեթինգային և գովազդային գործունեություն,
  • ապրանքի մարքեթինգ,
  • որակական, քանակական և ինտեգրված հետազոտություն,
  • ստեղծագործական հաղորդակցություն (SEM, SEO, մասնաճյուղեր, տեղեկագրեր և այլն),
  • ապրանքանիշի առաջխաղացում,
  • գնագոյացում, բյուջետավորում,
  • մեդիա պլանավորում։

Անել՝ անձնական հմտություններ․

  • հաճախորդների կողմնորոշում, հաճախորդի հետ աշխատանք,
  • մասնագիտական ​​հաղորդակցություն,
  • ժամանակի կառավարում, աշխատանքի ռացիոնալ կազմակերպում,
  • անկախ աշխատանք,
  • թիմային աշխատանք,
  • multitasking, մի քանի նախագծեր զուգահեռաբար կառավարելու ունակություն,
  • ուշադրություն մանրուքներին,
  • պատասխանատվություն արդյունքի համար,
  • ինքնազարգացում, մասնագիտական ​​զարգացում։

Այժմ մասնագիտական խորհուրդների հերթն է։

1․ Աշխատեք սոցիալական ցանցերում 
Instagram-ը, Facebook-ը, VK-ն հարթակներ են, որտեղ յուրաքանչյուր թվային մարքեթինգի մասնագետ պետք է զգա իրեն՝ ինչպես ձուկը ջրում։ Կարողանալ գրագետ կառուցել մարքեթինգային ռազմավարություններ՝ հաշվի առնելով սոցիալական հարթակների առանձնահատկությունները, նշանակում է զգալ և հասկանալ ապրանքանիշի լսարանը, նրա տրամադրությունն ու կարիքները։

2․ Հաղորդակցվեք

Լավ մարքեթոլոգը հոգեբանական հմտություններով և ուրիշների վրա ազդելու կարողությամբ սուպերհերոս է: Այս ոլորտի մասնագետի համար կարևոր է ոչ միայն գիտելիքն ու հմտությունները, այլև մարդկային որակները։ 

3․ Վիզուալիզացրեք

Վիճակագրության համաձայն՝ ինֆոգրաֆիկայի տեսքով կոնտենտը 80%-ով ավելացնում է օգտատերերի ներգրավվածությունը։ Սա չի նշանակում, որ դուք պետք է դառնաք Photoshop-ի մասնագետ և ունենաք վեբ դիզայնի հմտություններ: Ամեն ինչ շատ ավելի պարզ է․ բավական է, որ մարքեթոլոգը հասկանա, թե ինչ է ուզում փոխանցել հանդիսատեսին վիզուալիզացիայի միջոցով և ինչ խնդիր է դնում իր առաջ։ Մնացածը դիզայների աշխատանքն է։ Ստեղծեք վառ կոնտենտ, և օգտատերերը ձեզ առանց ուշադրության չեն թողնի:

4․ Տեխնիկական հմտությունները զարգացրեք

Լավ մարքեթոլոգը հեշտությամբ շփվում է թիմի անդամների հետ և կարող է ճիշտ ձևակերպել առաջադրանքներն ու պահանջները:

5․ Վերլուծեք
Լսելով այս բառը՝ շուկայագետները սարսափում են պատկերացնելով աշխատել հսկայական քանակությամբ տվյալների և թվերի հետ: Բայց ինչ էլ ասես, սպառողների վարքագծի, շահութաբերության ցուցանիշների ուսումնասիրությունը և մարքեթինգային ռազմավարությունների արդյունավետության վերլուծությունը դառնում է ավելի կարևոր և տեղին: 

6․ Թիմային աշխատանքի հմտությունը բարելավեք

Սա օգտակար է. թիմում աշխատելը ձեզ կսովորեցնի հստակ ժամանակի կառավարում և առաջնահերթությունների սահմանում: Դուք կգտնեք նոր օգտակար կապեր և կընդլայնեք ձեր հորիզոնը:


Դե ինչ, հուսով ենք բլոգը օգտակար էր գործող կամ ապագա մասնագետների համար, որոնք կկողնորոշվեն, թե ինչ ուղղությամբ բարելավեն իրենց մասնագիտական որակները։ Շարունակեք հետևել Բրենդոնի բլոգին մարքեթինգի, բրենդինգի, բիզնեսի և թվային տեխնոլոգիաների աշխարհի նորություննորը բացահայտելու համար, ընթերցեք նաև «Ի՞նչ կորպորատիվ նվերներ տալ բիզնես գործընկերներին» բլոգը։