Մարքեթինգային ռազմավարություն: Մշակման 6 պարզեցված քայլերը:

Հաճախ ընկերությունները մարքեթինգային ռազմավարության անհրաժեշտությունն անտեսում են՝ կարծելով, որ այդ գործընթացը ժամանակի զուր վատնում է: Իհարկե, ռազմավարության մշակումը որոշակի ժամանակ է պահանջում, սակայն սրա շնորհիվ  լուծվելիք խնդիրները դադարում են անորոշ ու բարդ թվալ: Ահա այն 6 հիմնական քայլերը, որոնցից կազմված է ռազմավարության մշակումը:

Քայլ 1 – Շուկայի ու ընտրված նիշայի վերլուծություն

Նախ պետք է հասկանալ՝ որքանով է ընտրված ոլորտը շահութաբեր, որի համար պետք է ուսումնասիրել արտադրանքի պահանջարկը: Ժամանակակից պայմաններում դա կարելի է անել, օրինակ, օգտվելով հետևյալ գործիքներից՝

Այսպիսով կկարողանաք հասկանալ, թե մարդիկ որքան հաճախակի են որոնում Ձեր ընտրած արտադրանքը: Պետք է հասկանալ՝ որ հարթակից օգտվել, քանի որ, օրինակ, Հայաստանում ավելի շատ օգտվում են Գուգլից, իսկ Ռուսաստանում՝ Յանդեքսից:


Քայլ 2 – Որոշում ենք թիրախային լսարանն ու շուկայի սեգմենտը

Ապրանքը կամ ծառայությունը ճիշտ չէ փորձել վաճառել բոլորին: Հստակ պետք է հասկանալ, թե ովքեր են ձեր պոտենցիալ հաճախորդներն ու ողջ արշավն ուղղել հենց նրանց ուշադրության գրավմանը:


Քայլ 3 – Ուսումնասիրում ենք մրցակիցներին ու գնահատում մեր մրցունակությունը

Պետք է նախքան շուկա մտնելը հասկանալ՝ ինչ է ձեզ սպասվում, ու փորձել շրջանցել մրցակիցների սխալները, օգտվել նրանց թերություններից ու սեփական առավելություններից: Այստեղ ևս կառաջարկենք ժամանակակից գործիքներ:

  • Similar Web, որի միջոցով կհասկանաք, թե մրցակիցներից որոնք են շուկայի հիմնական խաղացողները:
  • Buzzsumo, որով կհասկանաք՝ որոնք են մրցակիցների կայքերում ամենաընթերցված նյութերը: Հատկապես օգտակար է, եթե բլոգ եք վարում:


Քայլ 4 – Սահմանում ենք կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ

Յուրաքանչյուր ձեռնարկատեր ունի մեկ մեծ, դժվար հասանելի նպատակ, դեպի որը տանում են ավելի փոքր ու իրատեսական կարճաժամկետ նպատակները:


Քայլ 5 – Դիրքավորում

Բիզնեսի հաջողությունն ուղղակիորեն կախված է նրանից, թե ինչպես եք պատրաստվում դիրքավորվել շուկայում:


Քայլ 6 – Ֆինանսական հատվածի գնահատումն ու պլանավորումը

Այստեղ պետք է մանրամասնորեն վերլուծել ընկերության բյուջեն, բաշխել ծախսերն ու վերլուծել եկամուտները: Պետք է հստակ պատկերացնել՝ որքան գումար է հարկավոր ծախսել որոշված գումարը հետ ստանալու համար:


Հետևություն

Անկախ ընտրված նիշայից և ուղղությունից՝ ցանկացած բիզնես պետք է ունենա սեփական մարկետինգային ռազմավարությունը: Այժմ, երբ ունեք պատկերացում մարքեթինգային ռազմավարության մասին, հիշեցնենք, որ եթե  ցանկանում եք շուկա մտնել ու բում առաջացնել, Բրենդոնը կօգնի այդ հարցում: Ահա, օրինակ, վերջերս բացված Լալունց մանկական հագուստի բրենդը, որը ստեղծվեց բրենդոնի կողմից:

Ամբողջ պրեզենտացիան՝ այստեղ

Այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք ստեղծել սիրված բրենդներ, որոնց համար մշակված մանրամասն ու արդյունավետ ռազմավարությունը դարձել է նրանց հաջողության հիմքը: Սեղմե՛ք այստեղ, եթե ցանկանում եք ծանոթանալ մեր ծառայությունների ցանկին ու լրացրե՛ք բրիֆը, եթե ցանկանում եք  ունենալ հետագա քննարկումներ մեզ հետ:

Իսկ մենք հիզեցնենք, որ պատրաստել էինք նյութ ադրի ամենաարագ զարգացող ոլորտներից մեկի մասին՝ «Դիջիթլ կամ թվային մարքեթինգն ու դրա հնարավորությունները» վերնագրով, որին կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղմամբ: