Մարքեթոլոգի բառարանը. 100+ տերմին ինտերնետ-մարքեթինգով հետաքրքրվողների համար (Մաս 10)

Մարքեթոլոգի բառարանը. 100+ տերմին ինտերնետ-մարքեթինգով հետաքրքրվողների համար (Մաս 10)

Հիշու՞մ եք Բրենդոնի բլոգի այդքա՜ն սիրված «Մարքեթոլոգի բառարանը» բաժինը: Ուրախ ենք տեղեկացնել, որ այն վերսկսում ենք նոր տերմիններով: Հիշեցնենք, որ Բրենդոնի նպատակն է բիզնեսի սեփականատերերին, սկսնակ ու փորձառու մասնագետներին և պարզապես ինտերնետ-մարքեթինգով հետաքրքրված մարդկանց համար գոնե ամենից տարածված տերմինները դարձնել հասկանալի, քանի որ անգամ եթե որևէ կապ չունեք մարքեթինգի հետ, այս բլոգում հաստատ կգտնեք տերմիններ, որոնք կհանդիպեն ձեզ ինչպես մասնագետների հետ շփման ժամանակ, այնպես էլ առօրյա կյանքում: Ուստի դրանցից մի քանիսը, որոնք կօգնեն լինել նույն ալիքի վրա ոլորտի մասնագետների հետ:
 

AI (artificial intelligence կամ արհեստական բանականություն) – մարդու գիտակցական վարքագծի համակարգչային ընդօրինակումն է: Այս տերմինն օգտագործվում է ամենատարբեր ոլորտներում (ոչ միայն մարքեթինգային): Օրինակ՝ կոնտեքստային գովազդն այդքան արդյունավետ չէր լինի, եթե չլիներ արհեստական բանականության օգնությունը:


Անալիտիկա – այստեղ հավաքվում և ցուցադրվում են վիճակագրական տվյալներ ամենատարբեր հարթակներից, ինչը շատ էական դեր ունի աշխատանքների կազմակերպման գործում:
 

ARPU (Average revenue per unit) – ձեր ընկերության ստացած եկամտի միջին մակարդակն է յուրաքանչյուր հաճախորդից: Հաշվարկվում է որպես ընդհանուր եկամտի և հաճախորդների թվի հարաբերակցություն:


Вебвизор – սա անչափ հետաքրքիր տեխնոլոգիա է, որը կարող եք փորձարկել Яндекс.Метрика-ում: Այս գործիքի շնորհիվ մենք կարող ենք տեսնել մարդկանց վարքագիծը մեր կայքում և դրա վիզուալացումը ջերմային քարտեզների միջոցով: 

Offer  — սա այն հիմնական առաջարկն է, որի խնդիրն է դրդել օգտատիրոջը կատարել նպատակային գործողությունը: 


Պիքսել — սա գործիք է, որը թույլ է տալիս հետևել վայրէջքային էջում մարդու կատարած գործողություններին և գովազդային հաշվում հավաքել տվյալներ այն օգտատերերի մասին, որոնք կատարել են որոշակի քայլեր (ուղարկել են հայտ, անցել են կայքի կոնկրետ բաժին, կատարել են գնում, ապրանքն ավելացրել են զամբյուղ և այլն):


Parser – այսպիսի ծրագրերի օգնությամբ իրականացվում է կոնտենտի կամ այլ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում, օրինակ՝ սոցկայքի օգտատերերի էլեկտրոնային հասցեների հավաքագրում ըստ որոշակի չափանիշների (սեռ, տարիք, բնակության վայր և այլն):


Teaser — սա գաղտնիքի տեսքով գովազդային հաղորդագրություն է, որը պարունակում է արտադրանքի մասին որոշակի տեղեկատվություն, բայց միևնույն ժամանակ ամբողջությամբ այն չի ներկայացվում։ Թիզերը հիմնականում հայտնվում է արտադրանքի՝ շուկա դուրս գալուց առաջ և ծառայում է դրա շուրջը հետաքրքրություն ստեղծելու համար։ 


CPL (cost per lead) — այս տերմինով արտահայտվում է 1 ստացված լիդի կամ 1 հայտի արժեքը:  

 
CPO (cost per order) — սա ցուց է տալիս այն գինը, որը ծախսվում է օգտատիրոջ վրա մինչ այն պահը, երբ նրա պատվերը հաստատվում է: 

Лид-магнит — ինչպես հուշում է բառը՝ լիդերի մագնիս, սա որպես կանոն ինչ-որ օգտակար բան է, որը անվճար տրամադրվում է մարդկանց՝ որպես պատասխան ստանալով նրանց կոնտակտային տվյալները:

 

Այսօրվա համար առանձնացված տերմիններն այսքանն էին, սակայն բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ ավելին, ունենք ևս 9 մաս, ուստի նախորդ մասին ծանոթանալու համար կարող եք անցնել այս հղմամբ: