8 հոգեբանական հնարք Starbucks-ից

Starbucks անունը կամ գոնե կանաչ լոգոտիպը ծանոթ է գրեթե բոլորին, և նույնիսկ նրանց, ում երկրում այս ապրանքանիշը դեռ չի գործում, և այսօր ամբողջ աշխարհում խմված ամեն 5-րդ բաժակ սուրճը հենց Սթարբաքսից է: Այսօրվա բլոգում կներկայացնենք մարքեթինգային քայլեր, որոնք Սթարբաքսը հաջողությամբ կարողանում է կիրառել:

1.Եթե սրճարանը տեղակայված է մարդաշատ վայրում, ապա այնտեղի աթոռները կոշտ ու անհարմար են, որպեսզի հաճախորդները միմյանց արագ տեղ տան, իսկ այն հատվածներում, որտեղ մարդկանց հոսքը շատ չէ, ստեղծված են հարմարավետ պայմաններ սուրճը հանգիստ վայելելու համար:

2. Մարդիկ վախենում են բաց թողնել զեղչի, ակցիայի, սահմանափակ քանակով արտադրված ապրանքների ձեռքբերման հնարավորությունը, իսկ Սթարբաքսն անընդհատ հորդորում է նրանց շտապել: Այս հին հնարքը մինչ օրս էլ անխափան գործում է:

3.Ինչպես մեզ մոտ օգտագործվում են 90 դրամով վերջացող գները, այնպես էլ Սթարբաքսում 5-ով կամ 9-ով վերջացողները, քանի որ մարդիկ կլորացնում են գումարը դեպի ներքև և չեն նկատում գնի իրական մեծությունը:

4.Դառը էսպրեսսսոյի սիրահարները շատ չեն, քանի որ իտալական ձևով չափից շատ բովված սուրճի հատիկների համը ոչ բոլորին է դուր գալիս, բացի այդ, այն ամենամատչելիներից է գնացուցակում: Մարդիկ ավելի շատ ֆրապուչինո կամ լատտե են նախընտրում, որոնք, բնականաբար, ավելի թանկ արժեն:

5.Ինչպես շատ խանութներում, այստեղ ևս դրամարկղը խանութի հեռավոր անկյունում է կամ կենտրոնում, որպեսզի այցելուները, տեսնելով ներսում կատարվող եռուզեռը, չցանկակնան դուրս գալ այնտեղից:

6.Բրենդներ կան, որոնք մարդկանց ուղեղում դիրքավորվում են որպես «ոչ բոլորի համար», և շատերը պատրաստ են հավելյալ գումար վճարել, միայն թե զգան, որ սպառում են այն, ինչը ոչ բոլորն են կարող իրենց թույլ տալ: Մարքեթինգում նույնիսկ կա «Սթարբաքսի էֆեկտ» արտահայտությունը, որը բնորոշում է հենց վերը նշվածը:

7.Միայն նախորդ տարի այս ընկերությունը ծախսել է 260 000 000 դոլար իր գովազդային արշավների վրա, ու սա ծառայում է իր նպատակին, քանի որ Սթարբաքսը դառնում է սուրճ բառի հոմանիշը: Միայն «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի 4-րդ սերիան Սթարբաքսին 2 300 000 000 դոլար է բերել:

8.Սթարբաքսը մարդկանց կողմից ընկալվում է՝ որպես թարմ թխվածքներ վաճառող ընկերություն, սակայն իրականում դրանք համեղ, բայց սառեցված թխվածքներ են, որոնց վաճառվում են ավելի արհեստականորեն բարձրացված գներով:

Այսքանը համշխարհային այս ընկերության մարքեթինգային քայերի մասին, իսկ եթե ուզում եք ընթերցել նաև մեր «4 հայտնի մարքեթինգային ձախողումներ» նյութը, անպայման խորհուրդ ենք տալիս անցնել այս հղմամբ, քանի որ այն ապացուցում է, որ սխալվել կարող են նաև միլիոնավոր հաճախորդներ հավաքած բրենդները: