Կայքի ճիշտ SEO օպտիմալացումը հնարավորություն է տալիս ձեզ ունենալու նոր հաճախորդներ, որոնք ցանկանում են գնել հենց ձեր ապրանքը կամ ծառայությունը հենց այդ պահին: Բացի դա նաև թույլ է տալիս ջերմացնել լսարանը:
Կայքի լավ որոնման համակարգի օպտիմալացման շնորհիվ դուք կարող եք խուսափել թանկ արժեցող «click»-ներից և կառուցել հստակ և վերահսկող վաճառք:
Բայց եթե դուք թույլ եք տալիս ստորև նշված սխալներից թեկուզ մեկը, դուք կորցնում եք գումար:
Եթե կայքի ստեղծման և էջերի տեքստային օպտիմալացման ժամանակ դուք օգտագործում եք ոչ ճիշտ բանալի բառեր, ապա ձեր հաճախորդը պարզապես չի կարողանա գտնել ձեզ: Իրականացրեք նպատակային լսարանի մանրամասն վերլուծություն, թե ինչպե՞ս են նրանք ձևակերպում պահանջարկը, ի՞նչ բանալի բառեր են օգտագործում ձեր մրցակիցները:
Հաճախ առավել արդյունավետ են հանդիսանում երկար հարցերը կամ ցածր հաճախականություն ունեցող հարցումները: Դրանք այն հարցումներն են, որոնք բաղկացած են 3 կամ ավել բառերից, նրանք ավելի քիչ մրցունակ են, քան 1 կամ 2 բառերից կազմվածները, սակայն ավելի կոնկրետ են:
Հարցում «Սպորտային կոշիկներ» |
|
Հարցում «Գնել բասկետբոլի սպորտային կոշիկներ jordan ultra fly 2» |
Եթե նույնիսկ ձեր կայքի արտաքին տեսքը կատարյալ է, ձեր կայքի հիմքը կազմող կառուցվածքը և կոդը կարող են վնասել SEO-ի արդյունավետությանը:
Ամենատարածված տեխնիկական սխալները.
Դուք կարող եք պատվիրել վճարովի աուդիտ այն ընկերությունից, որը մասնագիտացված է այս ոլորտում կամ կարող եք այն իրականացնել ինքնուրույն` օգտվելով անվճար օնլայն ծառայություններից: Օրինակ`
Որոնման համակարգերը շատ են սիրում երկար, եզակի և տեղեկատվական հոդվածներ (ավելի քան 2000 բառ): Բացի այդ, այդ հոդվածները նաև լավ են տարածվում կայքերում, այդպիսով մեծացնելով կայքի արտաքին հղումների քանակը:
Օգտատերերը նույնպես ակտիվորեն դրանք պահպանում են իրենց էջերում, որպեսզի կարդան ավելի ուշ: Այս ամենը մեծացնում ձեր դոմենի վստահելիությունը և մեծ ազդեցություն թողնում կայքի վարքային գործոնների վրա:
Եթե հոդվածը, որի մեջ կա 400 բառ չի լրացնում ձեր էջը, ապա գրեք ավելին: Հոդվածում պատասխանեք այն բոլոր հնարավոր հարցերին, որոնք կարող են առաջանալ օգտվողների մոտ, քայլ առ քայլ նկարագրեք խնդրի լուծումը, ավելացրեք ձեր կայքի մյուս էջերի հղումները:
Բավական չէ միայն գրել 2000 բառերից բաղկացած տեքստ: Դուք պետք է ուշադրություն դարձնեք նաև ենթավերնագրերին, դրանց համար օգտագործեք բանալի բառերի հոմանիշները: Մի մոռացեք մետա թեգերի, ինչպես նաև տեքստում մատնանշված և թվարկված ցուցակների մասին:
Եթե ձեր բլոգը գտնվում է ենթադոմենի վրա, օրինակ` blog.site.com, այն չի լինի այնքան արդյունավետ, քան այն բլոգը, որը գտնվում է կայքի թղթապանակի մեջ site.com/blog: