Հաճախ ընկերությունները մարքեթինգային ռազմավարության անհրաժեշտությունն անտեսում են՝ կարծելով, որ այդ գործընթացը ժամանակի զուր վատնում է: Իհարկե, ռազմավարության մշակումը որոշակի ժամանակ է պահանջում, սակայն սրա շնորհիվ լուծվելիք խնդիրները դադարում են անորոշ ու բարդ թվալ: Ահա այն 6 հիմնական քայլերը, որոնցից կազմված է ռազմավարության մշակումը:
Քայլ 1 – Շուկայի ու ընտրված նիշայի վերլուծություն
Նախ պետք է հասկանալ՝ որքանով է ընտրված ոլորտը շահութաբեր, որի համար պետք է ուսումնասիրել արտադրանքի պահանջարկը: Ժամանակակից պայմաններում դա կարելի է անել, օրինակ, օգտվելով հետևյալ գործիքներից՝
Այսպիսով կկարողանաք հասկանալ, թե մարդիկ որքան հաճախակի են որոնում Ձեր ընտրած արտադրանքը: Պետք է հասկանալ՝ որ հարթակից օգտվել, քանի որ, օրինակ, Հայաստանում ավելի շատ օգտվում են Գուգլից, իսկ Ռուսաստանում՝ Յանդեքսից:
Քայլ 2 – Որոշում ենք թիրախային լսարանն ու շուկայի սեգմենտը
Ապրանքը կամ ծառայությունը ճիշտ չէ փորձել վաճառել բոլորին: Հստակ պետք է հասկանալ, թե ովքեր են ձեր պոտենցիալ հաճախորդներն ու ողջ արշավն ուղղել հենց նրանց ուշադրության գրավմանը:
Քայլ 3 – Ուսումնասիրում ենք մրցակիցներին ու գնահատում մեր մրցունակությունը
Պետք է նախքան շուկա մտնելը հասկանալ՝ ինչ է ձեզ սպասվում, ու փորձել շրջանցել մրցակիցների սխալները, օգտվել նրանց թերություններից ու սեփական առավելություններից: Այստեղ ևս կառաջարկենք ժամանակակից գործիքներ:
Քայլ 4 – Սահմանում ենք կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ
Յուրաքանչյուր ձեռնարկատեր ունի մեկ մեծ, դժվար հասանելի նպատակ, դեպի որը տանում են ավելի փոքր ու իրատեսական կարճաժամկետ նպատակները:
Քայլ 5 – Դիրքավորում
Բիզնեսի հաջողությունն ուղղակիորեն կախված է նրանից, թե ինչպես եք պատրաստվում դիրքավորվել շուկայում:
Քայլ 6 – Ֆինանսական հատվածի գնահատումն ու պլանավորումը
Այստեղ պետք է մանրամասնորեն վերլուծել ընկերության բյուջեն, բաշխել ծախսերն ու վերլուծել եկամուտները: Պետք է հստակ պատկերացնել՝ որքան գումար է հարկավոր ծախսել որոշված գումարը հետ ստանալու համար:
Հետևություն
Անկախ ընտրված նիշայից և ուղղությունից՝ ցանկացած բիզնես պետք է ունենա սեփական մարկետինգային ռազմավարությունը: Այժմ, երբ ունեք պատկերացում մարքեթինգային ռազմավարության մասին, հիշեցնենք, որ եթե ցանկանում եք շուկա մտնել ու բում առաջացնել, Բրենդոնը կօգնի այդ հարցում: Այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք ստեղծել սիրված բրենդներ, որոնց համար մշակված մանրամասն ու արդյունավետ ռազմավարությունը դարձել է նրանց հաջողության հիմքը: Ցանկանո՞մ եք համագործակցել մեր կրեատիվ թիմի հետ. կսպասենք Ձեր զանգին +37455999015 հեռախոսահամարով:
Իսկ մենք հիշեցնենք, որ պատրաստել էինք նյութ արդի ամենաարագ զարգացող ոլորտներից մեկի մասին՝ «Դիջիթլ կամ թվային մարքեթինգն ու դրա հնարավորությունները» վերնագրով, որին կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղմամբ: