Ի՞նչ է Agile-մարքեթինգը

Բնության մեջ գոյատևում է ոչ թե ամենախելացին կամ ամենաուժեղը, այլ նա, ով կարողանում է բոլորից ճիշտ ու արագ հարմարվել շրջակա միջավայրի փոփոխություններին: Նույն պնդումը միանգամայն տեղին է մարքեթինգի համար, քանի որ գովազդային արշավների հաջողության գրավականը օրիգինալ լուծումներն են ու արագ ադապտացումը digital-միջավայրին և ոչ միայն:

Սրա համար էլ գնալով ավելի ակտուալ է դառնում Agile-մարքեթինգը: Այն Agile մեթոդաբանության սկզբունքների և պրակտիկայի կիրառումն է մարքեթինգում, ինչը ենթադրում է ինքնակազմակերպվող բազմաֆունկցիոնալ խմբերի առկայություն, որոնց աշխատանքը բաղկացած է կարճ փուլային ամփոփումներից և անընդհատ հետադարձ կապից:  

Ավելի քան 10 տարի առաջ մարքեթոլոգների մի խումբ կիսվեց  agile-մարքեթինգի գաղափարներով՝ ստեղծելով մանիֆեստ, որը դարձավ կառավարման ճկուն համակարգերը նախընտրող մարքեթինգային թիմերի ուղեցույցը:

 

Agile-մարքեթինգի թիմը բնութագրող 4 առանցքային կետ կա.

 

Թիմային աշխատանք և համագործակցություն

Անդամները հիերարխիան փոխարինում են ազատ համագործակցությամբ: Թիմի յուրաքանչյուր անդամ կարող է մասնակցություն ունենալ բոլոր նախագծերին: Համակարգված աշխատանքի համար թիմերն անընդհատ կապի մեջ են հաղորդակցման մի քանի ուղիով:

Տվյալների վրա հիմննված որոշումների ընդունում

Agile-մարքեթոլոգներն առաջնորդվում են միայն ստացված տվյալներով: Պարբերաբար արվում են արշավների արդյունավետության բարձրացման նոր փորձարկումներ և չափվում ստացված արդյունքները՝ հետագա ճշգրտումների իրականացման նպատակով:

Հաճախակի ամփոփումներ

Agile-մարքեթինգի թիմերը հաճախակի են կազմակերպում սպրինտներ: Սպրինտը իրենից ներկայացնում է կարճ ժամանակամիջոց, որի ընթացքում scrum թիմը պետք է կատարի նախանշված հանձնարարությունը: Սպրինտի ցիկլը թույլ է տալիս թիմերին կարճ ժամանակամիջոցներում կատարել իրար հաջորդող փոքր ծավալի աշխատանքներ և անհրաժեշտության դեպքում պլանի կարգավորումներ անել  նշված ժամանակահատվածում:

Аgile մանիֆեստի սկզբունքների նկատմամբ հետևողականություն

Թիմերն առավելագույն խստությամբ ենթարկվում են մանիֆեստի սկզբունքներին և արժեքներին: Այնտեղ ներկայացված են 5 հիմնական արժեքներն ու 10 ս կզբունքները, որոնցից ընտրություն կարող է կատարել ընկերությունը՝ ներառյալ ստենդափներ, սպրինտեր և Kanban տախտակներ: Կախված նպատակից՝ որոշվում է օգտագործվելիք մեթոդը:

Այստեղ առաջնային են՝

• Մարդիկ և նրանց փոխազդեցությունները, ոչ թե աշխատանքային գործընթացները և գործիքները:

• Աշխատող պրոդուկտ, ոչ թե ռեգլամենտ, նկարագրություն և ինստրուկցիաներ:

• Պատվիրատուների հետ պրոդուկտիվ հաղորդակցություն, և ոչ թե ֆորմալ շփում միայն պայմանագրի շրջանակներում:

• Փոփոխությունների նկատմամբ արագ արձագանք և ոչ թե  պլանի կատարում միայն:

 

Բրենդոնի այսօրվա բլոգում ներկայացրինք նախնական ինֆորմացիա Agile մեթոդաբանության մասին, իսկ եթե Ձեզ հետաքրքրում է ընդհանուր մարքեթինգը, և ցանկանում եք տիրապետել մասնագիտակական տերմիններին, ուրեմն անպայման անցեք մեր «Մարքեթոլոգի բառարանը» նյութերի շարքով: