Ինչու՞ են օգտատերերը unfollow անում բրենդների էջերին

Օգտատերերի վարքագիծն ու նախասիրությունները լրիվ կանխատեսել հնարավոր չէ, ու այսօր նրանց համար հետաքրքիր կոնտենտը վաղը կարող է դառնալ ապաբաժանորդագրվելու պատճառ: GoodFirms ընկերությունն անց է կացրել սոցկայքերում օգտատերերի վարքագծի ուսումնասիրություն՝ հասկանալու համար, թե որը կարող է լինել հետևորդների հեռանալու հիմնական պատճառը: Պարզվել է, որ մարդկանց 85%-ը վերջերս դադարել են հետևել բրենդների էջերին:
 

Ահա թե որոնք են այն հիմնական պատճառները, որոնք ստիպում են մարդկանց այլևս չհետևել բրենդների էջերին՝

•    Այլևս հետաքրքիր չէ կոնտենտը՝  79,37 %
•    Ոչ ռելեվանտ կոնտենտ՝ 66,99%
•    Չափից ավելի հրապարակումներ՝ 41,50%
•    Վիրավորական հրապարակումներ՝ 38,59%
•    Ոչ բավարար ներգրավվածություն՝ 37,14%
•    Կեղծ նորություններ՝ 13,11%
•    Չափից շատ գովազդ՝ 12,38%
•    Արտադրանքի ցածր որակ՝ 10,92%


Մարդկանց՝ սոցկայքերից առհասարակ հրաժարվելու հիմնական պատճառները ևս վերը նշվածներն են, բացի դրանից՝ նրանք հաճախ դադարում են մուտք գործել իրենց էջ չափից շատ ագրեսիվ կամ վիրավորական նամակներ ստանալուց հետո: Այս տվյալներն ընկերությունը ստացել է մոտ 500 ակտիվ օգտատերերի վարքագծի ուսումնասիրության արդյունքում:

Իսկ դուք ունե՞ք բրենդների էջերին չհետևելու Ձեր պատճառները: Կիսվե՛ք մեզ հետ դրանցով:


Ցանկանու՞մ եք Ձեր բրենդի էջերը լինեն այդպիսին, որ հետևորդները երբեք չձանձրանան ու չհրաժարվեն Ձեզ հետևելուց, ապա վստահե՛ք դրանց վարումը Բրենդոնի SMM մասնագետներին, որոնք կգտնեն Ձեր պահանջներին համապատասխան ցանկացած լուծում ու կապահովեն արդյունքների արագ ստացում: Մեր SMM ծառայությունների մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել 055 999 015:
Հետաքրքրվա՞ծ եք այսպիսի թեմատիկ նյութերով, ապա շարունակե՛ք ընթերցել մեր բլոգը՝  «Բիզնեսի զարգացում Google-ի միջոցով: 7 գործիք»: