Ինստագրամի ազդեցությունը մարքեթինգի վրա գնալով աճում է անգամ այն բիզնեսների շրջանում, որոնք, թվում է, երբեք չէին օգտվի այս ժամանակակից գործիքից: Այսպիսի եզրահանգման են եկել Klear ընկերության վերլուծաբանները, որոնք ուսումնասիրել են ավելի քան 3 միլիոն գովազդային հրապարակում:
Հետազոտության արդյունքում արվել են հետևյալ հետևությունները՝
• Ինստագրամում #ad հեշթեգով հրապարակումների քանակը 2019-ին ավելացել է գրեթե 48%-ով՝ համեմատած 2018-ի հետ:
• Այս սոցկայքի ինֆլյուենսերների 84%-ը կանայք են:
• Ինստագրամյան ինֆլյուենսերների տարիքային կազմը հետևյալն է՝
25-34 տարեկան (54%),
18-24 տարեկան (31%),
35 տարեկանից բարձր (11%),
17 տարեկանից ցածր (3%):
• Ինֆլյուենսերների հրապարակումների կատեգորիաները հետևյալն են՝
Նորաձևություն
Ճանապարհորդություն
Ֆիթնես
Գեղեցկություն
Արվեստ
• Ինֆլյուենսերների կողմից 2019-ին հրապարակվել է միջինում 3,6 սթորի: Նախորդ տարվա համար այդ ցուցանիշը ուղիղ 3 էր:
Իսկ մենք հիշեցնենք, որ «Instagram-ը թույլ կտա բիզնես էջերին տարիքային սահմանափակում դնել»: