Instagram-ի սահմանափակումները 2019-ին

Instagram-ի էջերը ենթակա են ժամանակավոր և ընդմիշտ արգելափակման, երբ օգտատերը չի հետևում սահմանված նորմերին ու կատարում է որոշակի քանակից շատ կրկնվող գործողություններ: Արգելափակումից խուսափելու համար հարկավոր է հետևել ստորև ներկայացված սահմանաչափերին և գործողությունների սահմանափակում նկատելուց հետո ժամանակավորապես դադարեցնել  like, follow, unfollow, comment գործողությունները:

Հաշվի առնելով Instagram-ի սահմանափակումները՝ խորհուրդ է տրվում չանցնել հետևյալ սահմանաչափերը.

Like - 28-36 վայրկյանում 1 հավանումից ոչ ավել կամ իրար հաջորդող 1000 հավանում նշված ինտերվալում 24 ժամ ընդմիջումներով

Follow -  28-38 վայրկյանում 1 follow-ից ոչ ավել, 1 ժամում 200 follow-ից ոչ ավել, 1 օրում 1000 follow + 24 ժամ ընդմիջում

Follow+Like - 1 օրում 2000-ից ոչ ավել (1000+1000) 28-38 վայրկյան ընդմիջումով

Unfollow - 1000 փոխադարձ և 1000 ոչ փոխադարձ հետևումների չեղարկում 12-22 վայրկյան ընդմիջումներով և օրը 1000-ից ոչ ավել: Փոխադարձների և ոչ փոխադարձների միջև պետք է անել 15 ժամ ընդմիջում:

Նշել անուններ - «@»+անձի անուններ 1 տեքստի մեջ կարելի է նշել 5 nickname, 350-450 վայրկյան ընդմիջումներով:

Մեկնաբանություններ - գրել 350-400 վայրկյան ընդմիջումներով, ժամում 12-14 հատից ոչ ավել: Հակառակ դեպքում մեկնաբանությունը սպամ կհամարվի:

Նկարների ավելացում - նոր բացված հաշվին չի կարելի ավելացնել միանգամից շատ նկարներ, ցանկալի է օրը 2-3 հատ: Հին հաշիվների համար սահմանաչափը 9-12 նկարն է:

Նիշերի առավելագույն քանակ. Նկարի կամ վիդեոյի ներքևում կարող ենք թողնել 2000-ից ոչ ավել նիշ:

Խորհուրդ է տրվում նախապես կատարել պլանավորում և չհամադրել իրարից տարբերվող գործողություններ: Օրինակ՝ զանգվածային unfollow անելուց հետո չսկսել ակտիվ հավանել նոր նկարներ կամ հետևել նոր էջերի:

2019թ. նոր էջերի համար սահմանափակումները մի փոքր այլ են. առաջին 12-20 օրերում գործողությունների միջև ինտերվալը 36-48 վայրկյան է, իսկ էջից կատարվող բոլոր գործողությունների հանրագումարը չպետք է գերազանցի 500-ը:

Ամենաանվտանգը հետևյալ տարբերակն է. բացել հաշիվ, ավելացնել 2-3 նկար և հետաձգել էջի ակտիվ վարումը 2-3 շաբաթով: