Փաստ է, որ վերջին տասնամյակում սոցիալական շատ հարթակներ առաջացան, վերացան, թևակոխեցին զարգացման փուլ կամ դադարեցին հետաքրքրություն ներկայացնել: Օրինակ՝ արդյո՞ք 10 տարի առաջ Ինստագրամը ուներ նույն համբավը կամ ի՞նչ կասեք TikTok-ի մասին, որը հիմա ամենաշատ բեռնվող հավելվածն է, իսկ 10 տարի առաջ գոյություն չուներ: Սոցկայքերում ամենաանսպասելին էլ կարող է դառնալ իրականություն, ուստի տեսնենք՝ ինչ կանխատեսումներ կան այս ոլորտի վերաբերյալ 2020 թվականի համար:
1. IGTV-ն կփոխարինի հեռուստացույցին
Կա վստահություն, որ սոցկայքերում կսկսի գերիշխել վիդեոկոնտենտը, և IGTV-ն կսկսի դիտարկվել որպես առանձին «տարածք»: Այն, ինչը դարձել է թրենդ տեքստային կոնտենտի ոլլորտում, կտարածվի նաև վիդեոների վրա, վիրուսային էֆեկտ կունենան հատկապես ուսուցողական և հումորային հոլովակները:
2. Ավելի շատ podcast-ներ
Վիդեոներից զատ պատրաստ եղե՛ք հրապարակել podcast-ներ: Ըստ մասնագետների՝ սա կոնվերսիայի հասնելու լավագույն տարբերակն է, քանի որ կա հնարավորություն մնալու օգտատիրոջ գլխում շա՜տ երկար ժամանակով:
Նախկինում անհրաժեշտ էր գեղեցիկ կոնտենտ, իսկ հիմա առաջին պլան է մղվում օգտատիրոջը հնարավորինս երկար հրապարակման վրա պահելու կարողությունը:
3. TikTok-ը կդառնա հաջորդ խոշորագույն սոցցանցը
TikTok-ը արդեն իսկ լայն կիրառում է գտել մեծահասակների և Z սերնդի ներկայացուցիչների շրջանում: 2016-ին չինացի ծրագրավորողի կողմից ստեղծված այս հարթակն այսօր ունի 500 միլիոնից ավել ակտիվ օգտատեր:
Վստահորեն կարող ենք ասել, որ անգամ համաշխարհային բրենդները, ամենայն հավանականությամբ, 2020-ին արդեն կունենան իրենց տիկտոկյան էջերը, որոնց օգնությամբ կստեղծվի բրենդի ձայնը, կհաստատվի շփման նոր հարթակ հետևորդների հետ և կներգրավվեն ավելի երիտասարդ հետևորդներ:
4. Ֆունկցիոնալ փոփոխություններ
2019-ի նոյեմբերից Instagram-ում սկսեցին անհետանալ հավանումների թվերը, որը մի կողմից հոգեբանորեն ավելի անկաշկանդ կդարձնի օգտատերերի կողմից տարատեսակ կոնտենտի հրապարակումը, մյուս կողմից, սակայն, բլոգերները ստիպված կլինեն այլ ռազմավարություններ ո մարքեթինգային հնարքներ մտածել: Սա էականորեն կփոխի բրենդների հետ նրանց համագործակցության ընթացքը, և ըստ կանխատեսումների՝ բրենդները բլոգերների հետ կսկսեն համագործակցել միջնորդ գործակալությունների միջոցով, որոնք ավելի պրոֆեսիոնալ ուղիներով կվերահսկեն ռազմավարական նպատակների իրականացումը: Կա կանխատեսում, որ կտրուկ կկրճատվի բլոգերների հետ մեկանգամյա համագործակցության տարբերակը, որը կփոխարինվի երկարաժամկետով: Երկարատև համագործակցության արդյունքում բլոգերի հետևորդները սկսում են ավելի լավ հասկանալ պրոդուկտը, համոզվում են, որ տվյալ բլոգերն իսկապես վստահ է դրա որակի վրա, և ցանկանում են հետևել, թե ինչ է լինելու հետագայում:
Ցանկանու՞մ եք ծանոթանալ ոլորտի ամենաթարմ նորություններին, շարունակե՛ք ընթերցանությունը մեր պատրաստած «2020-ի SEO-թրենդները» բլոգով:
Իսկ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են սոցցանցերի միջոցով բիզնեսի առաջխաղացմամբ, առաջարկում ենք անցնել ստորև նշված հղումներով կամ զանգահարել Բրենդոն +374 (55) 99-90-15 հեռախոսահամարով: