Instagram-ում ուղիղ եթեր անելու 14 գաղափար

Սոցկայքերում ուղիղ եթերը հնարավորություն է տալիս անմիջականորեն շփվել լսարանի հետ, անց կացնել հարց ու պատասխան ու կիսվել գաղափարներով: Այստեղ էական է ոչ թե պարզապես ուղիղ եթեր մտնելը, այլ հետաքրքիր բովանդակություն ներկայացնելը, քանի որ եթե եթերը ձանձրալի է ու անօգուտ, ուշադրություն գրավելը լինելու է աննկարագրելի բարդ:

Այսօրվա բլոգում կքննարկենք, թե ինչպես է պետք հետաքրքրություն առաջացնել հանդիսատեսի մոտ:
•    Պատասխանե՛ք հարցերին: Կարող եք անգամ նախապես հաճախ տրվող հարցերի ցուցակ կազմել, տեղադրել հարցերի սթիքերն ու հավաքել բոլոր հետաքրքրող հարցերը, իսկ եթերի ընթացքում կհայտնվեն նորերը:
•    Անցկացրե՛ք հարցազրույցներ աշխատակիցների, որևէ հայտնի դեմքի ու նույնիսկ հաճախորդի հետ:
•    Ներկայացրե՛ք նոր պրոդուկտ ու հենց այդ պահին կլսեք հետևորդների կարծիքը ու առաջարկությունները: 
•    Ցու՛յց տվեք ներքին խոհանոցը, թո՛ղ հետևորդները տեսնեն, որ բրենդի ներսում աշխատում են հասարակ մարդիկ, հասկանան՝ ինչպես է ստեղծվում արտադրանքը: Եղե՛ք ազնիվ ու անմիջապես կզգաք ջերմ գնահատականը:
•    Ցու՛յց տվեք՝ ինչպես է արվել այս կամ այն հրապարակումը, ինչպես է ստեղծվել գովազդային հոլովակը կամ ինչպես եք պատրաստվել մարքեթինգային արշավին:
•    Ցու՛յց տվեք գրասենյակը, արտադրամասը կամ խանութը: Անգամ եթե մեկ այլ յուրահատուկ տեղում եք, կիսվե՛ք հետևորդների հետ:
•    Ծանոթացրե՛ք հետևորդներին Ձեր թիմի հետ, թո՛ղ անդամները պատմեն իրենց աշխատանքային օրվա մասին:
•    Հեռարձակե՛ք միջոցառումներ՝ լինեն դրանք Ձեր կազմակերպածը կամ պարզապես այցելածը: Մարդկանց արձագանքից ու անգամ դրած էմոձիներից դուք կհասկանաք նրանց վերաբերմունքն ու կարծիքը:
•    Անցկացե՛ք մաստեր-կլասս՝ նախապես տեղեկացնելով ժամի ու թեմայի մասին: Խոսքը կարող է լինել դիմահարդարման, վարսահարդարման, մարմնամարզության, ինչ-որ մասնագիտության գաղտնիքների բացահայտման մասին: Ավելի մեծ հետաքրքրություն հաղորդելու համար կարող եք մրցանակ սահմանել հաղթողի համար, ով ամենից լավ կկրկնի ձեր սովորացրածը:
•    Անցկացրե՛ք վիկտորինա ուղիղ եթերում և ամենաշատ ճիշտ պատասխան տված մասնակցին տվե՛ք մրցանակ:
•    Բացե՛ք լրիվ նոր պրոդուկտն ու ցու՛յց տվեք դրա առավելություններն ու օգտագործման ձևը, որպեսզի հետևորդը հասկանա, որ հենց իր համար է դա արվում:
•    Պատասխանե՛ք նախկինում հավաքված հետաքրքիր կամ ամենահաճախը հանդիպող մեկնաբանություններին:
•    Կազմակերպե՛ք քննադատության երեկո, թո՛ղ այդ անգամ մարդիկ կիսվեն Ձեր բրենդի վերաբերյալ բոլոր բացասական մտքերով:
•    Հրավիրե՛ք հանդիսատեսներից մեկին՝ մասնակցելու Ձեր ուղիղ միացմանը: Այդպիսով կհանդիպեք բրենդի երկրպագուներին դեմ առ դեմ ու կբարձրացնեք բրենդի նկատմամբ հետաքրքրությունը: 


Ինստագրամի ուղիղ եթերը կոնտենտի ամենաանկեղծ տարբերակն է, ու հենց այդ թափանցիկությունն ու բնականությունն է ստիպում շատերին հրաժարվել այս ֆորմատից, սակայն սա կոնտենտով գերհագեցած հարթակում առանձնանալու լավագույն միջոցն է:
Չե՞ք ցանկանում ուղիղ եթեր դուրս գալ, խնդիր չէ, ուսումնասիրե՛ք մեր պատրաստած «Ի՞նչ գրել: 6 կոնտենտ-գաղափար» բլոգը և զարմացրե՛ք հետևորդներին հետաքրքիր ու գրավիչ տեքստերով:
Իսկ մենք հիշեցնում ենք, որ մատուցում ենք պրոֆեսիոնալ SMM ծառայություններ, որոնց արդյունավետության մեջ համոզվել են մեր  տասնյակ հաճախորդները: Ցանկանու՞մ եք զարգացնել  ձեր բիզնեսը սոցկայքերի միջոցով, ծանոթացե՛ք մանրամասներին`զանգահարելով 055 99 90 15 հեռախոսահամարին: