Սոցկայքերը միմյանց հետ խիստ մրցակցության մեջ են՝ փորձելով բարելավել պայմանները թե՛ հասարակ օգտատերերի, թե՛ բիզնես հաշիվների սեփականատերերի համար: Այսօրվա Բրենդոն բլոգը Facebook և Instagram գովազդներում արված փոփոխությունների մասին է:
Դե ինչ, անցնենք առաջին թարմացմանը. Facebook-ը Ads Manager-ում կավելացնի գովազդային նկարների և վիդեոների օպտիմիզացման հնարավորություն:
Երբ գովազդատուն Ads Manager-ում հայտարարություն է ստեղծում՝ ավելացնելով նկարներ կամ հոլովակ, նրան ընձեռնվում է մեդիա օպտիմիզացման հնարավորություն՝ կտրել կրեատիվը, փոփոխել նկարի գույների պարամետրերը:
Համակարգի կողմից օպտիմիզացումը կկիրառվի այն դեպքում, երբ այն կարող է օգնել բարձրացնել գովազդի արդյունավետությունը: Այսինքն՝ տարբեր օգտատերեր կարող են տեսնել տարբեր ձևերով օպտիմիզացված կրեատիվներ:
Ֆեյսբուքն ավելացրել է նաև հոլովակներից հատվածների ավտոմատ առանձնացման հնարավորություն: Այս ֆունկցիայի միացման դեպքում օգտատերերին կցուցադրվեն հոլովակի տարբեր հատվածներ՝ կախված դրանց արդյունավետութունից: Այս հատվածների վրա կարող է փոխվել պատկերի երանգը, գույների խտությունը, կտրուկությունը, և այս ամենը տարբեր սարքավորումների վրա աշխատանը օպտիմիզացնելու նպատակով:
Facebook-ի կողմից առաջարկված հաջորդ թարմացումը վերաբերում է ինստագրամյան սթորիներին: Այսուհետ այնտեղ հնարավոր կլինի գովազդ միացնել Collections Ads ֆորմատով:
Իսկ բոլոր նրանց, ովքեր փնտրում են որակյալ SMM ծառայություններ մատուցող փորձառու գործընկերոջ, հայտնում ենք, որ Բրենդոնն էլ Ձեզ է փնտրում: Մեր SMM փաթեթներին ծանոթանալու և մանրամասները քննարկելու համար կարող եք զանգահարել 055 999 015 հեռախոսահամարով: