Ցանկացած նորամուծություն, որը գործարկում է Ինստագրամը, հատկապես սկզբում մեծ ուշադրության է արժանանում, և այս դեպքը ևս բացառություն չէ: Այս անգամ ևս կա հետաքրքիր նորություն. Ինստագրամը սթորիների բաժնում ավելացրել է նոր սթիքեր, որը թույլ կտա իրականացնել հարցումներ սթորին դիտած հետևորդների շրջանում:
Սա հիանալի տարբերակ է հաճախորդների ներգրավվածությունը ակտիվ պահելու համար հատկապես հիմա, քանի դեռ այս սթիքերը ամենուր չի օգտագործվում և չի հասցրել ձանձրացնել օգտատերերին:
Նոր ֆունկցիոնալի անունը Quiz է, և ի տարբերություն նախկինում եղած հարցումների, այս թեստերում տարբերակների քանակը 2-ը չէ, այլ հնարավոր է ավելացնել մինչև 4 տարբերակ:
Ըստ Ինստագրամի ղեկավարության՝ այս հնարավորությունը ստեղծվել է նրա համար, որպեսզի օգտատերերը ստուգեն, թե իրենց հետևորդներն ու ընկերները որքանով են իրենց լավ ճանաչում: Բացի անձնական բնույթի հարցեր պարզելուց մեծ է այս հնարավորությոան պոտենցիալը նաև բիզնես էջերի համար, որոնք կարող են պարզել՝
Սա թույլ կտա անընդհատ շփման մեջ գտնվել հաճախորդների հետ, իմնանալ նրանց կարծիքը, հասկանալ նրանց վերաբերմունքն ու տրամադրվածությունը ձեր բրենդի նկատմամբ և վերլուծելով արդյունքները՝ անել համապատասխան հետևություններ:
Նոր հավելումը կարող եք գտնել սթիքերների բաժնում՝ ընտրելով թեստերի սթիքերը: Նախ կկարողանաք գրել հարցը, այնուհետև պատասխանի տարբերակները: Առաջին երկու տարբերակը դնելուց հետո կբացվի նաև երրորդը գրելու հնարավորությունը, այնուհետև՝ չորրորդը:
Իմիջիայլոց, ձեր թեստով օգտատերերը կարող են կիսվել իրենց սթորիներում: Եթե ցանկանում եք ծանոթանալ արդյունքներին, պետք է մտնել տվյալ սթորիի հաշվետվությունների բաժին, որտեղ բացի այն դիտած օգտատերերի ցուցակից կերևա, թե ովքեր են քվեարկել և ինչ տարբերակ են ընտրել:
Այս անգամ Ինստագրամի նորությունը թեստերն էին, իսկ եթե ցանկանում եք իմանալ ավելին այս հարթակի մասին, կարող եք ընթերցել նաև մեր՝ «Instagram-ը կհանի՞ հավանումների քանակը» բլոգը՝ սեղմելով այս հղմանը: