Ինստագրամը դարձավ 10 տարեկան

Քչերին է հայտնի, որ Ինստագրամի գործարկման պատմությունը, համեմատած նրա հիմնական մրցակիցների հետ, սկսվել է ոչ շատ վաղ անցյալում: Հարթակը գործարկվել է 2010 թվականի հոկտեմբերի 6-ին, և այս՝ 2020 թվականի հոկտեմբերին նշեց իր հոբելյանական 10 ամյակը: Թեկուզ միայն Բրենդոնի բլոգին հետևողները նկատած կլինեն, թե որքան հաճախակի են այս հարթակի մեջ կատարվում թարմացումներ, որքան են ցանկանում Ինստագրամի աշխատակիցները այս սոցցանցը հարմարեցնել օգտատերերին և անել այնպես, որ այստեղ անցկացրած ժամերը շատ արագ թռչեն:

Instagram-ն իր ծննդյան առթիվ հայտարարեց մի քանի նոր ֆունկցիաների գործարկման մասին՝

• Ինքդ ընտրի՛ր icon

Instagram-ի թարմացված տարբերակում թե՛ Android-ի, թե՛ iOS-ի օգտատերերը կկարողանան ինքնուրույն ընտրել հավելվածի icon-ը:

• Շոփինգ IGTV-ում

Վաճառողները կարող են իրենց նամակներին կցել թեգեր, որոնցով անցնելով՝ օգտատերերը կկարողանան գնումներ կատարել:

• Շոփինգ Reels-ում

Հիշում եք, չէ՞, Reels-ը Ինստագրամի կողմից գործարկված նորույթն է, որը խիստ նման է TikTok-ին: Մինչ 2020 թվականի ավարտը ընկերությունը կսկսի թեստավորել գնումները հենց այս բաժնում:

• Cross-app messaging

Բառացի նշանակում է նամակների փոխանակում հավելվածների միջև: Օգտատերերը կկարողանան պահպանել նամակագրություն Facebook Messenger-ի և Instagram-ի հաշիվների  միջև:

• Սթորիների արխիվում նոր ձևաչափ

Instagram-ը հետ է վերադարձնում սթորիների քարտեզն ու օրացույցը: Խոսքը վերջին 3 տարիների ընթացքում արված սթորիների մասին է, և շնորհիվ սրա՝ օգտատերերը հեշտությամբ կվերադառնան իրենց ցանկած պահը: Այս թարմացումը կգտնեք սթորիների արխիվի բաժնում:

• Անտիբուլինգ

Գաղտնիք չէ, որ ամբողջ աշխարհը պայքարում է մարդկանց նկատմամբ դրսևորվող ծաղրի դեմ անգամ օնլայն հարթակներում:  

Հարթակը թեստավորում է այն ֆունկցիան, որ սոցկայքը կսկսի ավտոմատ կերպով փակել այն մեկնաբանությունները, որոնց նմանատիպների վրա նախկինում ստացվել են բողոքներ: Դրանք երևալու են «նայել փակ մեկնաբանությունները» պիտակով:

Այն օգտատերերին, որոնք հակված են հաճախ թողնել վիրավորական մեկնաբանություններ, սոցկայքը մի քանի անգամ զգուշացում կուղարկի, իսկ դրանից հետո հաշիվը կարող է փակվել:

• Ինտերֆեյսի փոփոխություն

Հարթակում կառաջանան երկու նոր բաժին՝ Reels (այժմ այն գտնվում է Explore բաժնում) և Shopping:

Հիշեցնենք, որ Instagram-ում ամեն օր  հրապարակվում է միլիոնից ավելի մեմ, օգտատերի կեսը անցնում է հոլովակների բաժնով, այստեղ ուղարկվում է օրական ավելի քան 900 միլիոն էմոջի, իսկ օգտատերերը 3 անգամ ավելի շատ գրում են Direct-ում, այլ ոչ թե մեկնաբանությունների բաժնում:

Ցանկանու՞մ եք իմանալ ավելին Ինստագրամի մասին, առաջարկում ենք ընթերցել ևս մեկ նյութ Բրենդոնի բլոգից՝ «Instagram-ը կսկսի ստուգել կասկածելի հաշիվները»: Մեր ընկերության նպատակն է ոչ միայն մատուցել որակյալ SMM ծառայություններ, այլև օգտատերերին հասանելի, ոչ մասնագիտական լեզվով իրազեկել սոցիալական մեդիայի թարմացումների մասին, ուստի շարունակեք հետևել մեր բլոգին, եթե ցանկանում եք ոլորտի թարմացումներին ծանոթանալ հայերենով: