Այն, որ ժամանակի ընթացքում որոշ ինստագրամյան էջերում դադարել են երևալ հավանումների թվերը, այլևս ոչ ոքի համար նորություն չէ. կարող էիր մի օր արթնանալ, և քո սիրելի էջի like-երի թիվն այլևս չէր երևում:
Հիմա այս թարմացումը կարծես թե ավելի լայն շրջանակներ է պատրաստվում ընդգրկել: Ինստագրամի օգտատերերից ոմանք նկատել են, որ հարթակը թեստավորում է հրապարակումների հավանումների հաշվիչի՝ ձեռքով միացնել կամ անջատելու ֆունկցիան:
Այս գործողությունը հասանելի կլինի նոր ստեղծվելիք հրապարակումների համար: Հրապարակումը ստեղծելիս պարզապես անհրաժեշտ կլինի լրացուցիչ կարգավորումների բաժնում ընտրել «Թաքցնել հավանումների թիվը» կետը:
Հաշվիչը կակտիվանա հրապարակումն անելուց հետո, իսկ երբ ցանկանաք չեղարկել փոփոխությունը, կարող եք սեղմել «Այլևս չթաքցնել» կետը:
«Privacy» բաժնում ևս Instagram-ը որոշակի փոփոխություններ է կատարել. «Tags» բաժինը վերանվանվել է «Posts»: Ենթադրվում է, որ փոփոխություններից հետո այս բաժնում հնարավոր կլինի փակել նաև այն հրապարակումների հավանումների թիվը, որոնցում Դուք նշված եք:
Հիշեցնենք, որ Ինստագրամը սկսկել էր փակել հավանումների թիվը դեռևս 2019 թվականից: Արդյունքում հատկապես բլոգերները սկսեցին բողոքել ներգրավվածության անկումից, և հարթակը շտապեց հետ բերել հին ֆունկցիոնալը:
Ու քանի որ ամիսներ առաջ լրացավ Ինստագրամի 10-ամյակը, առաջարկում ենք ընթերցել նաև դրան նվիրված մեր բլոգը, քանի որ ծննդյան առթիվ հարթակը ներկայացրել էր մի քանի թարմացումներ:
Իսկ մենք հիշեցնում ենք, որ Բրենդոնը առաջարկում է SMM ծառայություններ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց բրենդն ու մեծացնել լսարանը սոցցանցերի միջոցով: Հաստատեք ավելի ամուր կապեր Ձեր իրական ու պոտենցիալ հաճախորդների հետ Բրենդոնի SMM թիմի միջոցով. մենք հետևում ենք ոլորտի թարմացումներին և պատրաստ ենք Ձեր մարտահրավերներին: Մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ 055 999 015 հեռախոսահամարով: