Սոցիալական ցանցերը կարող են զգալիորեն մեծացնել ինչպես խոշոր մանրածախ ցանցի, այնպես էլ փոքր SaaS հարթակի շահույթը: Սակայն SMM-ը մարքեթինգային գործիք է, այլ ոչ թե կախարդական փայտիկ: Հաջողակ բրենդները օգտագործում են լավ մտածված ռազմավարություններ և իրենց առջև դնում են խիստ սահմանված նպատակներ:
Այսօր մենք կքննարկենք երեք կարևոր գործոն, որոնք պետք է հաշվի առնել սոցիալական մարքեթինգի ռազմավարության ստեղծման ժամանակ:
Նախքան էջ ստեղծելը մտածեք ժամանակի և ռեսուրսների մասին, որ դուք կարող եք ներդնել սոցիալական ցանցում: Որքան շատ լինեն էջերը, այնքան ավելի շատ ժամանակ դուք պետք է ծախսեք բովանդակության և կառավարման վրա:
Եթե դուք չունեք այդ ժամանակը, կարող եք վարձել մենեջերի, որը կստեղծի և կհրապարակի կոնտենտը, կկառավարի առցանց համայնքները և կշփվի հաճախորդների հետ: Շատերը վարձում են անփորձ մարդկանց, որպեսզի խնայեն, սակայն պետք է գիտակցել, որ սոցիալական ցանցում պրոֆիլը ձեր ընկերության դեմքն է: Առանց հստակ ռազմավարության անփորձ մենեջերը սոցիալական ցանցերում կարող է ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ տալ:
Մտածեք ձեր լսարանի մասին: Դուք կարող եք ձեր ամբողջ ժամանակը իզուր ծախսել սոցիալական ցանցերում, եթե օրինակ աշխատեք Twitter-ում, երբ ձեր հաճախորդները ամբողջ ժամանակը անցկացնում են Facebook-ում : Եթե արդեն չեք արել, ապա ուսումնասիրեք ձեր թիրախային լսարանը և պարզեք ինչ հարթակներից են նրանք օգտվում:
Հաշվի առեք ձեր ընկերության նպատակները: Ինչի՞ եք ուզում հասնել, և ի՞նչ դեր է խաղալու մարքեթինգը սոցիալական ցանցերում: Ցանկանում ե՞ք դրանք օգտագործել, որպեսզի ավելացնեք կայքում տրաֆիկը կամ ներգրավվածությունը, թե՞ վաճառեք ավելի շատ ապրանք: Փորձեք ընտրել առավելագույնը երկու կամ երեք նպատակ, իսկ հետո օգտվեք SMM մետրիկաներից ձեր առաջըթացին հետևելու համար:
Մտածեք ձեր ընկերության նպատակների մասին, սահմանեք խնդիրներ սոցիալական ցանցերի հետ աշխատելու համար և որոշեք, թե ինչպես պետք է հասնել հաջողության: