Ռուս ձեռնարկատեր, ծրագրավորող, դոլարային միլիարդատեր, Вконтакте-ի համահիմնադիր և Տելեգրամի հինադիր Պավել Դուրովը հոկտեմբերի 10-ին նշեց իր 37-ամյակը: Այս առիթով իր Տելեգրամի պաշտոնական ալիքում նա հետևորդների հետ կիսվեց մի քանի կետով, որոնք, ըստ իրեն, գերագնահատված կամ թերագնահատված են մարդու ամբողջ կյանքի ընթացքում: Եկեք Բրենդոնի այսօրվա բլոգում ծանոթանանք և ստուգենք՝ ոչ քիչ նվաճումներ ունեցած երիտասարդ բիզնեսմենի հետ որքանո՞վ ենք համակարծիք:
Ի՞նչն է թերագնահատված
1. Քուն. այն ստեղծագործ կյանքին, դիմադրողականությանը և հոգեկան կայունության ապահովմանը նպաստող ամենաուժեղ գործոնն է:
2. Բնություն. հենց այս միջավայրն է, որտեղ մենք մեզ լիարժեք լավ ենք զգում մեր բոլոր կենսաբանական առանձնահատկություններով հանդերձ:
3. Միայնություն. այն հաճախ որպես բացասական երևույթ է ընկալվում, սակայն հաճախ հոգևոր և մտավոր նվաճումները գրանցվում են հենց միայնակ ժամանակ:
Ի՞նչն է գերագնահատված
1. Մեծ քաղաքներ. հրաշալի է, երբ ունենք մեծ քաղաքների ռեսուրսներին հասանելիություն, սակայն դրանք նաև աղտոտվածության, հանցագործության ու աղմուկի աղբյուր են:
2. Ռեստորաններ. ըստ Դուրովի՝ սա սնվելու ամենադանդաղ ու անարդյունավետ տարբերակն է: Տնային պայմաններում ուտելիքի պատրաստումն օգնում է ավելի առողջ սնվել և վերահսկել օգտագրործվող բաղադրիչների քանակն ու որակը:
3. Շոգ եղանակ. մարդկանց մեծ մասի համար ավելի նախընտրելի է շոգ եղանակը, սակայն արևը ոչ միայն հոգնածության զգացում է առաջացնում, այլև նպաստում է արագ ծերացմանը և անգամ քաղծկեղածին կարող է լինել: Իսկ սառը եղանակն, ընդհակառակը, ամրացնում է ոգին, մարմինն ու միտքը:
4. Նորաձևություն. անվերջ ձգտումը՝ համապատասխանելու անընդհատ փոխվող տենդենցներին, շատ անիմաստ և թանկարժեք զբաղմունք է: Կենտրոնանալով հարմարավետ հագուստի վրա՝ կնկատեք, թե որքան է հեշտանում կյանքը, և ազատվում է ժամանակ ավելի կարևոր բաներով զբաղվելու համար:
5. Անշարժ գույք. ըստ Դուրովի՝ անշարժ գույքի գնումը սահմանափակում է ընտրության հնարավորությունը և կասկածելի ներդրում է համարվում: Վարձակալությունն ընձեռում է ճանապարհորդելու և ուղղակի տեղափոխվելու լայն հնարավորություններ:
6. Սոցիալական կայքեր. Որքան էլ տարօրինակ թվա, սակայն Դուրովը նշում է, որ անիմաստ ինֆորմացիայի անընդհատ հոսքը ծանրաբեռնում են մեր ուղեղը, ազդում մեր երջանկության և ստեղծագործական պոտենցիալի վրա:
7. Խորհուրդներ հայտնի մարդկանցից. որքան էլ հենց այս ամբողջ նյութը հասակում է հենց այս մի կետին, Դուրովը նշում է, որ հայտնի մարդիկ հաճախ տալիս են չհիմնավորված խորհուրդներ, որոնք իրենց կոմպետենտության հետ որևէ կապ չունեն: Բոլոր կարևոր հարցերի շուրջ պետք է հիմնվել միայն գիտական տվյալների և փորձագետների կարծիքների վրա:
Հիշեցնենք, որ նույն օրն իր 15-ամյակը նշեց Վկոնտակտեն:
Դե ինչ, 37-ամյա Դուրովի խորհուրդներն այսքանն էին: Ի՞նչ եք կարծում՝ սա փորձի ու իմաստությա՞ն նշան է, թե՞ գերագնահատված երևույթների շարքը չհիմնավորված եք համարում:
Իսկ մենք Բրենդոնի այսօրվա բլոգի համար այսքանն էինք նախատեսել, իսկ մեր հետևորդներին խորհուրդ ենք տալիս մեկ նյութի ևս ծանոթանալ՝ «2025-ին կփոխվեն մասնագիտությունների 40%-ը»: