Լոգոտիպի ռեդիզայն պանդեմիայի պայմաններում: 12 օրինակ

Կորոնավիրուսը դարձել է աշխարհի համար մեկ ինֆոառիթը, և հայտնի բրենդները պարզապես չէին կարող չփոխել իրենց գործելաոճը, դիզայնը և անգամ գործունեության ուղղությունը այս ընթացքում: Այսօր կխոսենք թրենդ դարձած լոգոտիպի ռեդիզայնի մասին, որի նպատակն է դրդել մարդկանց պահպանել սոցիալական հեռավորություն և մնալ տանը համաճարակի ընթացքը կանխելու համար: 

Partners in crime
Լոգոյի դիզայնի այս տարբերակն առաջիններից մեկը ներկայացվեց Սան-Ֆրանցիսկոյում գործող Partners in Crime գովազդային գործակալության կողմից: Լոգոտիպում ձեռքսեղմումը փոխարինվեց բռունցքներով ողջույնով:

Mercado libre
Վերը նշված գաղափարը շատերին դուր եկավ, ու սկսեց տարածվել աշխարհով մեկ, և ահա տեսնում ենք ողջույնի մեկ այլ տարբերակ, որն օգտագործվեց Լատինական Ամերիկայի ամենախոոշոր առաքման ծառայություններից մեկի կողմից:


Audi
Աուդին որոշեց բաժանել էմբլեմայի օղակները, որոնք հիմա չեն դիպչում միմյանց: Ընկերության պաշտոնական կայքում էլ հայտնվեց նոր կարգախոս՝  «Keep your distance – stay together» (Պահե՛ք հեռավորություն, մնացե՛ք միասին): 


Yandex
Նմանատիպ ռեդիզայն արվեց նաև Յանդեքս որոնողական համակարգում, որի հեռացած տառերը կոչ են անում հանրությանը իրարից հեռավորություն պահել: 


Lamoda

Առաջին հայացքից գուցե չզգաք՝ ինչ հնարք է կիրառել հագուստի և աքսեսուարների հայտնի Lamoda ինտերնետային խանութը, սակայն ուշադիր լինելու դեպքում տեսնում ենք բառախաղ՝ LaDOMA՝ հիշեցնելու համար օգտատերեին, որ պետք է մնալ տանը՝ հոգալով սեփական անձի և հարազատների անվտանգության մասին: Ինչպես տեսնում եք՝ փոփոխությունը այնքան ակնառու չէ, որ վնասի բրենդի վաստակած ճանաչելիությանը: 


VK

 «Вконтакте» սոցկայքը անվանումը փոխարինեց « #лучшедома » գրվածքով: Հաշվի առնելով այս հարթակի ահռելի լսարանը՝ ակնհայտ էր այս թրենդի՝ նրանց կողմից տարածման անհրաժեշտությունը, սակայն շատերը թիմից սպասում էին ավելի կրեատիվ լուծում:  


Մոսկովյան մետրո
Լոգոտիպը փոխեց նաև մոսկովյան մետրոն, որի М տառի փոխարեն պատկերվեց տուն:


Coca-cola
Գաղափարը խրախուսվեց նաև համաշխարհային հսկա Կոկա Կոլայի կողմից, որը պարզապես անջատեց տառերը միմյանցից:


McDonald’s
McDonald’s-ն էլ որոշեց տարանջատել հայտնի M-ի երկու մասնիկները: 


Volkswagen
Volkswagen-ի լոգոտիպի դիզայնը ևս շարունակում է ճանաչելի մնալ վերափոխումից հետո, քանի որ պարզապես բացատն է մեծացվել 2 տառի միջև:


Chiquita

Մի փոքր անհասկանալի էր Chiquita ընկերության որոշումը, որի լոգոտիպի հայտնի կերպարը պարզապես հանվեց, ու մնաց միայն գրվածքը: Տարօրինակ քայլ, որից դռվար է հասկանալ՝ ինչ կապ ունի այստեղ սոցիալական հեռավորությունը կամ ինքնամեկուսացումը: Մի գուցե հայտնի Chiquita-ն պարզապես տու՞ն է գնացել:


Qiwi
Էլեկտրոնային վճարային համակարգ Qiwi-ն Twitter-ում ավելացրել է նոր լոգոտիպը, որում թռչնի գլխավերևում տան տանիք է:


Ինչպես տեսանք՝ լոգոների ռեդիզայնն ուներ երկու ուղղություն՝ դրդել մարդկանց պահել սոցիալական հեռավորություն և մնալ տանը: Այս քայլով բրենդը ցույց է տալիս, որ անտարբեր չէ հանրության խնդիրների նկատմամբ: Բացի դրանից՝ սա օգնեց հանրությանը հասկանալ խնդրի մասշտաբայնությունը և ավելի լուրջ մոտենալ հակացուցումներին: Դե քանի որ խոսք գնաց մեկուսացման մասին, հիշեցնենք, որ կարող եք ընթերցել նաև մեր նախորդ հոդվածներից մեկը՝ Կարանտին: 7 բիզնես, որոնց շահութաբերությունը բարձրացավ այս ընթացքում:

Դե իսկ Բրենդոնը հիշեցնում է, որդիզայներների պրոֆեսիոնալ թիմը սպասում է Ձեր գաղափարներն իրագործելուն ամենակրեատիվ ու ժամանակակից տարբերակներով, այնպես որ շտապեք կապ հաստատել մեզ հետ 055 999 015 կամ 012 25 00 85 հեռախոսահամարներով: