Դիզայներական լուծումներ, որոնք ցանկացած քաղաք անճանաչելիորեն կփոխեն

Ապրելով քաղաքում՝ լինի դա մեծ թե փոքր, յուրաքանչյուրը գտնում է պրոբլեմներ, որոնցից որոշները հեշտությամբ լուծելի են դիզայներների կրեատիվ մտքի շնորհիվ: Նրանք, հաշվի առնելով մարդկանց պահանջմունքները, փորձում են գտնել լուծումներ, որոնք կհեշտացնեն մարդկանց կյանքն ու կբարելավեն դրա որակը: Բացի օգտակար լինելուց, լուծումները պետք է նաև տնտեսապես ձեռնտու և արդյունավետ լինեն: Ահա՛ դիզայնի մի քանի օրինակներ, որոնք միանշանակ մեգապոլիսները կյանքը որոշ չափով կհեշտացնեն:

1. Խելացի անցում, որը մութ ժամանակ կամ վատ եղանակին կզգուշացնի թե՛ հետիոտնին, թե՛ վարորդին:

2. Ավտոբուսով երթևեկությունն ավելի հետաքրքիր կդառնա, եթե ճանապարհին ինչ-որ գիրք ընթերցեք:

3. Մայրուղու մի հատվածն անլար լիցքավորում կապահովի էլեկտրական մեքենաներին:

4. Ճանապարհին անձրև է սկսվել , իսկ դուք անձրևանոց չունե՞ք: Գումարի դիմաց այստեղից կարող եք վերցնել այն: Աշխատում է սուպերմարկետի սայլակների սկզբունքով. գումարը հետ կարող եք վերցնել, եթե անձրևանոցը հետ վերադարձնեք:

5. Այս ճոճաթոռը ոչ միայն ձեր հանգիստը կապահովի, այլև արևային մարտկոցների շնորհիվ թույլ կտա լիցքավորել ձեր հեռախոսը:

6. Այս սարքը թույլ կտա հեծանվորդներին վերելքները բարձրանալ առանց որևէ դժվարության:

7. Այս գնացքն ունի հատուկ հատված հեծանվորդների համար, որպեսզի նրանք ներսում տեղ չզբաղեցնեն ու հանգիստ կարողանան երթևեկել:

8. Բազմահարկ կայանատեղիներում վարորդները հաճախ չեն կարողանում հիշել, թե որ հարկում էին թողել մեքենան: Սա կօգնի ավելի լավ հիշել հարկի համարը:

9. Ատրակցիոնի վրայի այս ծովային կրիան անվասայլակով երեխաներին ևս թույլ կտա զվարճանալ:

10. Հրաշալի հարմարանք վարորդների համար: Այս փափուկ բարձիկները կօգնեն չվնասել հարևանությամբ կայանված մեքենաները:

11.Այս զվարճալի գլխարկները կպաշտպանեն ձեզ արևից:

Ինչպես տեսնում եք, դիզայներական կրեատիվ լուծումները յուրաքանչյուր իրավիճակում էլ կարողանում են փրկել իրավիճակը, իսկ եթե ցանկանում եք իմանալ՝ ինչպես սկսել կրեատիվ մտածել, անպայման ընթերցեք մեր նյութն այդ մասին՝ սեղմելով այս հղմանը: 

Արդեն գիտեք, որ Բրենդոն ընկերությունը տարիներ շարունակ զբաղվում է բրենդինգով, ու սեղմելով այստեղ՝ կտեսնեք՝ ինչ պայծառ բրենդինգ է արվել քաղաք  Գորիսի համար:

Ամբողջ պրեզենտացիան՝ այստեղ