Սկսնակ դիզայների օգնական 2 գործիք

Ինտերֆեյսների դիզայնի ոլորտը աճում է այնքան արագ, որքան ավելանում են օնլայն հարթակները, որոնցում կգտնեք նախագծման գործընթացը հեշտացնող գործիքներ: Այսօր կներկայացնենք 2 կայք, որոնք կօգնեն ոլորտ նոր մտնող դիզայներներին հասկանալ` ինչ անել ու ինչպես: 

shortcuts.design
Այս կայքում հավաքված են ստեղնների մեծաքանակ համադրություններ, որոնց շնորհիվ կկարողանաք ավելի արագ աշխատել: Կայքի առավելություններն են՝
•    Կոճակների համադրությունները նշված են ըստ մի քանի հարթակների (օրինակ՝ Windows, macOS):
•    Shortcut-ներ կան ինչպես դիզայներական ծրագրերի, այնպես էլ կոդավորողների համար նախատեսված ծրագրերի, բրաուզերների, օպերացիոն համակարգերի կառավարման համար: 
•    Ծրագրերի ցանկը հաճախ թարմացվում է:
 

 

mobbing.design
Կայքը պարունակում է այս կամ այն դիզայներական խնդրի լուծման օրինակներ: Խոսքը կարող է գնալ, օրինակ, կողային մենյուի ստեղծման մասին, ու այցելուն կկարողանա գրադարանում գտնել իրեն հուզող հարցի պատասխանը:
Կայքում կան ֆիլտրման հետևյալ համակարգերը՝
•    Ըստ ոլորտների (Filter by Categories),
•    Ըստ էկրանի տեսակների (Filter by Patterns),
•    Ըստ դիզայնի տարրերի (Filter by Elements),
•    Ֆիլտրում ըստ հայտնի հավելվածների, օրինակ՝ Instagram, որտեղ հնարավոր կլինի տեսնել այս կամ այլ լուծումների իրականացումը (Apps):


Հուսով ենք՝ Ձեզ համար այս բլոգն օգտակար կլինի, իսկ եթե ցանկանում եք նոր շունչ ու գաղափարներ մտցնել Ձեր աշխատանքի մեջ, ապա խորհուրդ ենք տալիս ընթերցել նաև մեր պատրաստած «Որտեղի՞ց կարող են ոգեշնչվել դիզայներները» բլոգը:
Իսկ բոլոր նրանց, ովքեր ունեն գործող բիզնես կամ գաղափարներ, Բրենդոնն առաջարկում է իր ծառայությունները, որոնց միջոցով կկարողանան նոր թափով մտնել  շուկա ու զարգանալ մրցակիցներից արագ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ զանգահարելով 055 999 015 հեռախոսահամարին: