Համաշխարհային այս ընկերության առաջին կետը բացվել է Սան-Բերնարդինոյում (Կալիֆորնիայում) 1940թ. Ռիչարդ և Մորիս ՄաքԴոնալդս եղբայրների կողմից, և «արագ սնունդի» կոնցեպտը առաջ են քաշել հենց նրանք 1948թ.: Ռեստորանների ցանցի սիմվոլն ու թալիսմանը ծաղրածու Ռոնալդ ՄաքԴոնալդն է, որը աշխարհում երկրորդ ամենահայտնի կերպարն է Սանտա Կլաուսից հետո: Ինչպես հասկացաք, այսօրվա մեր բլոգը նվիրված է McDonald’s-ին, ուստի եկե՛ք քննարկենք նրանց կողմից կիրառվող մարքեթինգային մի քանի հնարք, որոնք միշտ աշխատել են ընկերության օգտին:
«Վռնդում» են հաճախորդին
Սրահների դիզայնը այնպես է պատրաստված, որ այցելուն չկարողանա լիովին հանգտսանալ ու վայելել միջավայրը: Սա դրդում է նրան ավելի արագ սնվել ու դուրս գալ՝ տեղը զիջելով նոր այցելուներին:
Կոշտ կահույք
Ինչու՞ այստեղ չկան փափուկ բազմոցներ ու հարմարավետ բազկաթոռներ: Ինչպես արդեն ասացինք՝ այստեղ կա հերթի խնդիր, իսկ հարմարավետ տեղերի ապահովումը կդրդի մարդկանց երկար մնալ ներսում, բայց նոր բաներ չպատվիրել: Եվրոպական շատ ռեստորաններում առհասարակ նստելու տեղ չկա բարի համար նախատեսված բարձր աթոռներից բացի:
Ոչ մի գեղեցիկ աղջիկ
Ընկերության կորպորատիվ մշակույթը արգելում է աշխատանքի ընդունել գեղեցիկ աղջիկների, սակայն շատերը սրան չեն հավատում, քանի որ արտասահմանում շատ հաճախ է հնարավոր հանդիպել բավականին գեղեցիկ աշխատակիցների:
Մաք դրայվ
Սա շատ հարմար է հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են ժամանակ խնայել: Մոտենում ես պատուհանին, գնում ես կատարում, վճարում ես և ուտում ճանապարհին: Սա հատկապես ակտուալ է մեգապոլիսների համար, քանի որ պատվիրման ընթացքը շատ արագ է տեղի ունենում, իսկ հաստատություններն աշխատում են օրը 24 ժամ, շաբաթը 7 օր:
Մեկ միասնական համ
Երբեմն լինում է, որ ինչ-որ ռեստորանային ցանցի մի կետում ուտելիքն ունի մի համ, մեկ այլ կետում՝ լրիվ այլ համ: Իհարկե շատերս գուցե չհամաձայնենք այս կետի հետ, սակայն փաստն այն է, որ McDonald’s-ում դա բացառվում է: Նրանք պնդում են, որ որ երկրում էլ այցելեք նրանց սննդի կետերը, համը լինելու է միանգամայն նույնը:
Համակարգային մոտեցում
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է ՄաքԴոնալդսի մենյուն միշտ նույնը: Այո՛, երբեմն լինում են որոշ նորություններ, բայց դրանք մասշտաբային չեն ու հաճախ չեն հանդիպում: Սա կապված է ընկերության համակարգային մոտեցման տեխնոլոգիաների հետ, որոնք ձգտում են կատարելության: Նրանք պնդում են, որ ավելի լավ է միշտ նույնն առաջարկել, բայց դա արվի ճիշտ ու արագ:
Էթիկա
Մարդիկ համատարած պնդում են, որ երբեք McDonald’s-ում կոնֆլիկտի մեջ չեն ընկել: Սա շնորհիվ այն բանի է, որ ուսուցման համակարգը շատ հստակ է աշխատում: Եթե աշխատակիցը ոչ պատշաճ վարք է դրսևորում, նա գիտի, որ միշտ իրեն փոխարինող կգտնվի, քանի որ ինչպես փաստերն են ասում՝ այստեղ ընդունվելու մրցակցությունն ավելի բարձր է, քան Հարվարդում: Եթե Հարվարդ ընդունվում են դիմողների 7%-ը, ապա այստեղ՝ 6,2%-ը: Եթե հաճախորդին ինչ-որ բան դուր չի գալիս, այն փոխելն աշխատակիցների համար խնդիր չէ: Որևէ խնդի՞ր եք տեսնում, բավական է միայն կես բառ ասել աշխատակիցներին, ու նրանք առանց կոնֆլիկտի անմիջապես կփորձեն լուծել այն:
Ավտոմատացված վաճառք
Գուցե մարդիկ դադարել են նման բաներին ուշադրություն դարձնել, բայց անգամ մոտ անցյալում չկային ավտոմատացված տերմինալներ, որոնց միջոցով կկարողանայինք սնունդ պատվիրել: Այսօր արդեն գրեթե բոլոր կետերում հնարավոր է ավտոմատացված պատվեր գրանցել, որն արվել է ոչ միայն մարդկանց համար հարմարավետ պայմաններ ստեղծելու, այլև քիչ աշխատողներ ունենալու համար:
Հավաքե՛ք ձեր հետևից
Այս հաստատությունը մարդկանց ուղեղում դիրքավորվում է որպես ընտանեկան ռեստորան, ուստի մարդիկ քիչ թե շատ այստեղ իրենց փորձում են դրսևորել այնպես, ինչպես իրենց տանը: Մեծ մասամբ նրանք փորձում են հավաքել իրենց հետևից ու համարում են դա միանգամայն նորմալ:
Անվճար սանհանգույց
ՄաքԴոնալդսում ոչ ոք ձեզ տարօրինակ չի նայի, եթե որոշեք օգտվել նրանց սանհանգույցներից, մինչդեռ նրանց մրցակիցներից շատերի մոտ սանհանգույցն անգամ տեսանելի տեղում չի տեղակայված:
Իսկ ձեզ դու՞ր է գալիս այս ցանցն ու կցանկանայի՞ք այն տեսնել Հայաստանում: Կիսվե՛ք մեզ հետ ձեր կարծիքներով:
Իսկ մենք առաջարկում ենք ընթերցել նաև մեկ այլ համաշխարհային ցանցի մասին մեր պատրաստած նյութը՝ «8 հոգեբանական հնարք Starbucks-ից»: