Մի բրենդի ստեղծման պատմություն 10 փաստով: Chanel

Chanel բրենդն այսօր ծանոթ է բոլորին. այն աշխարհում ամենահայտնի նորաձևության տներից է: Հենց այս ընկերությունն է աշխարհին տվել Chanel № 5-ը, որը վաճառվում է ամեն 30 վայրկյանը մեկ, հենց նրա 147 բուտիկներն են սփռված աշխարհով մեկ: Այս բլոգը նվիրված է մեծն Կոկո Շանելին, որը կարողացավ աշխարհի կանանց թելադրել իր ճաշակը: Մի փոքր ուսումնասիրենք նրա ու ստեղծված բրենդի պատմությունը:

Չկայացած երգչուհի
Գաբրիել Շանելը նորաձևության ասպարեզում, գուցե, չսկսեր իր կարիերան, եթե երգչուհի դառնալը նրա մոտ անհեռանկարային ծրագիր չդառնար: Նրա կատարած այնպիսի երգերի շնորհիվ, ինչպիսին էր «Ko Ko Ri Ko»-ն, նա ստացավ իր մականունը՝ Coco, որը նրան ուղեկցեց ամբողջ կյանքում: 


Արտասովոր հոբբի և ձանձրալի աշխատանք
Աշխատելով հագուստի խանութում՝ Կոկոն սկսեց պատրաստել յուրահատուկ գլխարկներ, որոնք հետագայում գրավեցին ողջ Փարիզի արիստոկրատներին: Հենց այս հոբբին էլ դարձավ նրա գործունեության հաջող հիմքը:


Նոր կարգավիճակ հասարակության մեջ
Շանելը փոխեց մոդելավորողների նկատմամբ վերաբերմունքը, քանի որ մինչ այդ նրանք համարվում էին սպասարկող անձնակազմ, որոնց հասանելի չէր բարձրաստիճան անձանց շրջանում հայտնվելը: Շնորհիվ Շանելի՝ մոդելավորողները դարձան վերնախավի մաս:


Օգնություն Հոլիվուդից
Շանելի նորաձևության տունն առաջինն էր, որ սկսեց իր արտադրանքի առաջխաղացման հարցում ներգրավել հայտնի մարդկանց: Բրենդի հագուստը գովազդվում էր կինոյի աստղերի կողմից, և մինչ օրս էլ աստղերի համար մեծ պատիվ է Շանելի դեմք դառնալը:


Սիրելի թվի կախարդանքը
Chanel-ի  №5-ը պատահական ընտրություն չէր. դա Կոկո Շանելի համար ճակատագրական թիվ էր: Ռուս պարֆյումեր Էռնեստ Բոյի առաջարկած բույրերից նա ընտրեց հենց 5-րդն ու թողարկեց այն 1921թ. մայիսի 5-ին:   


5 տարի սուգ

Երբ մահացավ Կոկոյի սիրեկանը՝ Գաբրիել Արթուր Բոյ Քեյփլը, Շանելը դարձրեց մոդայիկ սև գույնը: 5 տարի շարունակ նա թողարկում էր սև կտորից կարված հագուստի հավաքածուներ: 


Պատահական արևայրուք
Կոկոյի շնորհիվ արևայրուքը դարձավ նորաձև, և դա տեղի ունեցավ միանգամայն պատահական: 1923թ. Կաննում կայացած հանդիպմանը նա ներկայացավ ծովային ճանապարհորդությունից անմիջապես հետո: Հանրությունը դա ընկալեց որպես նոր թրենդ:


Լուսնորդություն
Իր գրեթե ողջ կյանքը Կոկո Շանելն անց է կացրել Փարիզի ամենաշքեղ հյուրանոցներից մեկում՝ Ritz-ում: Ասում են, որ լուսնորդության նոպաների ժամանակ նա լոգարանի խալաթները ձևափոխում էր հագուստի:


Ոչ մի տաբատ
Chanel-ը նորաձև շունչ տվեց աքսեսուարներին, կիսաշրջազգեստներին, զգեստներին, պայուսակներին, կոշիկներին, ու միակ բանը, որը ոչ մի կերպ չներառվեց նրա հավաքածուներում, տաբատն էր: Նա համոզված էր, որ հագուստի այս տարրը կնոջը չի զարդարում: 


Հագուստի ամենաազդեցիկ դիզայները
Chanel-ն այնքան հայտնի է, որ ոչ մի նորաձևության տուն դրան չի կարող հավասարվել: Սա սկսվեց դեռևս 1926թ., երբ ամերիկյան Vogue ամսագիրը Chanel-ի սև զգեստի ճանաչվածությունը համեմատեց Ford մեքենայի հետ:Ավելի ուշ Time ամսագիրը Կոկոյին ներառեց աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի մեջ:


Ձեզ հետաքրքրու՞մ են համաշխարհայն բրենդների մասին պատմությունները, մենք ձեզ համար պատրաստել ենք մի հետաքրքիր նյութ ևս՝ «10 ամենաթանկ բրենդներն աշխարհում ըստ Forbes-ի»:
Իսկ եթե ունեք գործող բրենդ կամ գաղափարներ, ապա վստահաբար կարող եք դիմել Բրենդոնին՝ զանգահարելով 055 999 015: