Թիրախավորված գովազդի պահանջված մասնագետ դառնալու համար հարկավոր է կա՛մ ձեռքի տակ ունենալ արդեն իսկ հաջողությամբ իրականացված նախագծեր, որոնք կներկայացվեն հաճախորդին որպես քեյսեր, կա՛մ իսկապես արժեքավոր կայքերի կողմից ստանալ որակավորում: Խնդիրն այն է, որ ոչ բոլորն են համաձայն աշխատողին տրամադրել իրենց քեյսերը, քանի որ դրա մեջ բավականին լուրջ կոնֆիդենցիալ տեղեկատվություն կա, բացի այդ, քեյսն ամեն պահի կարող է կորցնել իր ակտուալությունը: Ինչ վերաբերում է սերտիֆիկացմանը՝ մարդկանց մի մասն այն համարում է ժամանակի կորուստ ու մտածում, որ ցանկացածն էլ կարող է օգտվել Google-ից ու ստանալ հավաստագրված մասնագետ: Այսօրվա նյութում կներկայացնենք հավաստագրման գործընթացը MyTarget հարթակում ու կպարզենք՝ որքանով է այն հեշտ:
MyTarget հարթակում ատեստավորումն անցնում է հետևյալ փուլերով՝
1. Տեսական մաս՝ վեբինար: Առանց վեբինարը դիտելու ձեզ վերջում չի թույլատրվի անցնել թեստավորմանը, ուստի անպայման ժամանակ է պետք տրամադրել այս հատվածին:
2. Վեբինարը նայելուց հետո կստանաք նամակ, որում նշվում է թեստին մասնակցելու անհրաժեշտության մասին: Թեստը կազմված է 20 կարճ, բայց խճճված հարցերից ու անց է կացվում մինչև սահմանված ժամկետը:
3. Թեստը բարեհաջող անցնելուց հետո Ձեզ տրվում է 1000 ռուբլու կուպոն գործնական մասին անցնելու համար: Տրվում է կոնկրետ հանձնարարություն, օրինակ՝
Իհարկե այս հանձնարարությունը բարդ չէ, սակայն խնդիրը բյուջետային սահմանափակումն է, ուստի հարկավոր է ամեն մանրուք նախապես պլանավորել:
Այս հարթակի առավելությունն այն է, որ թեստավորումն անվճար է, և հարթակը թույլ է տալիս ծանոթանալ ոլորտի և՛ տեսական, և՛ գործնական կողմին: Սակայն հարթակն ունի նաև թերություններ: Նախ ամբողջ թեստավորման պրոցեսն անցնելը բավականին ժամանակատար է, և տեսական մասն անցնելկուց հետո նույնիսկ շաբաթներ շարունակ հնարավոր է սպասեք թեստավորման հրավերի:
Եթե ժամանակ ունեք, կարող եք փորձել ծանոթանալ այս գործիքի հնարավորություններին, քանի որ եթե նույնիսկ մինչև վերջ չմասնակցեք բոլոր փուլերին, հաստատ ընթացքում պետքական գիտելիքներ կստանաք: Իսկ եթե հետաքրքրված եք ինտերնետ մարքեթինգով, անպայման խորհուրդ ենք տալիս սեղմել այս հղմանն ու ընթերցել մեր «Մարքեթոլոգի բառարանը. 100+ տերմին ինտերնետ-մարքեթինգով հետաքրքրվողների համար» բլոգների շարքը: