Հիշու՞մ եք, այս տարվա սկզբին Բրենդոնը հրապարակեց «Instagram` եկամտի հիմնական աղբյու՞ր» բլոգն այն մասին, թե համաշխարհային աստղերը որքան գումար են ստանում Instagram-ում մեկ գովազդային հրապարակման համար: Այժմ տեսնենք՝ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել այդ ասպարեզում 11 ամիս անց:
Buzzbingo-ի վերջերս իրականացված հետազոտությունների արդյունքում հավաքվեց ԹՈՓ 20 ինստագրամյան ինֆլյուենսերներնից կազմված ցանկ ամբողջ աշխարհից՝ ելնելով այն հանգամանքից, թե որքան են վաստակում նրանք սոցկայքերում արվող գովազդի համար:
Այսպիսով, առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ռոնալդուն, որն ունի 190 միլիոն հետևորդ: Այս պահին նրա տարեկան եկամուտը միայն Instagram-ի գովազդից կազմում է 47,8 միլիոն ԱՄՆ դոլար:
Երկրորդ տեղում այս ասպարեզում ևս նրա գլխավոր մրցակիցը Մեսսին է, որի տարեկան եկամուտը 23,3 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ երրորդ տեղում մոդել Քենդալ Ջեններն է՝ տարեկան 15,9 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես տեսնում եք՝ գլխավոր տասնյակը հիմնականում կազմված է ֆուտբոլիստներից և Քարդաշյանների ընտանիքի անդամներից, բացառությամբ Սելենա Գոմեսի: Սակայն ուսումնասիրելով կոնկրետ երկրի նմանատիպ ոլորտ՝ կհասկանաք, որ ոչ բոլոր տեղերում են, օրինակ, մարզիկները կարծիքի առաջնորդ համարվում: Կամ, օրինակ, երբ նմանատիպ հետազոտություն էր անցկացնել ռուսական շուկայի համար, այնտեղ ցուցակում մեծ մասամբ կանայք էին, իսկ այստեղ արդեն և՛ կանայք են, և՛ տղամարդիկ:
Սպասվում է, որ բլոգերների եկամուտները ինստագրամյան գովազդից մոտակա ժամանակահատվածում դեռևս կշարունակեն բարձրանալ: Ըստ Izea մարքեթինգային ընկերության՝ վճարովի լուսանկարի արժեքը 2014թ. 134$-ից այս տարի հասել է 1642$: Իսկ ըստ Socialbakers-ի միայն վերջին տարվա ընթացքում գովազդային հրապարակումների քանակը մեծացել է 150%-ով: Իսկ այդ մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ «Instagram influencer-ների կողմից արվող գովազդը մեկ տարում աճել է 150%-ով» բլոգում: