Մենք արդեն շատ ենք խոսել այն մասին, որ գույները շատ կարևոր են բիզնեսի համար: Գույների հաջող ընտրությունը կարող է մեծացնել բրենդի ճանաչելիությունը և ամրապնդել հաճախորդների հավատարմությունը: Բայց ճիշտ որոշում կայացնելը բավականին դժվար է, քանի որ նույն գույնը տարբեր մարդկանց մոտ տարբեր ասոցիացիաներ է առաջացնում:
Ահա թե ինչու է կարևոր իմանալ թիրախային լսարանին և հասկանալ ձեր ապրանքի կամ ծառայության առանձնահատկությունները:
Այսօրվա հոդվածում մանրամասնորեն կքննարկենք, թե սև և սպիտակ գույները ինչ կարող են առաջարկել ձեր բիզնեսին:
Կարող եք նկատել, որ սևը և սպիտակը փաստացի գույներ չեն: Տեսանելի լույսի տեսանկյունից սպիտակը բոլոր գույների առկայությունն է: Սևը գույն չի համարվում, քանի որ առանց լույսի ամեն ինչ սև է: Բայց եթե գույները նայենք ֆիզիկական տեսանկյունից, սպիտակը գույնի բացակայությունն է, սևը՝ բոլոր գույների առկայությունը:
Սևը վիզուալ ծանր գույն է, ուստի այն ուժեղ հաղորդագրություն է: Սևը հաճախ ասոցացվում է ուժի, իշխանության և կայունության հետ: Ահա թե ինչու չափազանց շատ սևը կարող է ճնշել:
Բարու և չարի պայքարի պատմություններում սևը միշտ ընտրում են չարերը: Սևը կապված է նաև բարձր ինտելեկտի, պրոֆեսիոնալիզմի, սգի և առեղծվածի հետ: Լինելով խորը և լուրջ գույն՝ սևը կարող է ձեր հաղորդագրությունը իսկապես ուժեղ դարձնել:
Սպիտակը համարվում է անվտանգ և անկեղծ գույն: Նրան սովորաբար ընտրում են դրական հերոսները: Նա նաև կապված է պարզության, մաքրության, անմեղության, փրկության հետ: Սպիտակը խորհրդանշում է սկիզբը, մեկնարկային կետը: Լինելով դրական, մաքուր և անկեղծ գույն՝ սպիտակը կարող է ամրացնել ձեր հաղորդագրությունը:
Եթե նայենք մշակույթային և պատմությանը, պարզ է դառնում, թե ինչու են սևն ու սպիտակը համարվում երկու հակադրություններ: Ամենահայտնի օրինակը Ին-Յանի խորհրդանիշն է, որտեղ բարին ու չարը միավորվում են ր լրացնում միմյանց: Արևելյան ճակատամարտներում սև գոտին խորհրդանշում է ամենաբարձր աստիճանը, իսկ սպիտակը՝ նախնական մակարդակը:
Ացտեկների մշակույթում սևը ասոցացվում է պատերազմի հետ, քանի որ ցեղային զենքը պատրաստվել է հրաբխային ապակուց: Ճակատամարտում սպիտակ դրոշը հանձնվելու նշան է:
Սևը չարն է, սպիտակը՝ բարին: Սևը գրավում է տարածքը, իսկ սպիտակը ազատում է այն: Սևը խոսում է բարդության, իսկ սպիտակը անմեղության մասին: Ակնհայտ է, որ սևը և սպիտակը հակադրություններ են:
Polo Black Ralph Lauren-ից գովազդում սևը շատ է, բայց դրանում իմաստ կա: Այն մուգ է և տպավորիչ ու կենտրոնացված է տղամարդկանց վրա: Բացի այդ գովազդը լուրջ ու պրոֆեսիոնալ է թվում, այն արտահայտում է խորություն և առեղծված:
Apple-ը իր ընկերության ֆոնային գույն պարբերաբար օգտագործում է սպիտակը, և դրա համար հիմքեր կան: Իրենց դիզայնով նրանք սպառողին ասում են, որ հոգ են տանում մաքրության, անկեղծության և կրեատիվության մասին: Apple iPhad-ի այս գովազդը հիանալի օրինակ է:
Կարևոր է հասկանալ, որ մշակութային և վիզուալ ընկալման հակադրությունները՝ սևը և սպիտակը, չպետք է մրցակցեն, նրանց պետք է լրացնեն միմյանց: Ի վերջո բոլորը գիտեն, որ հակադրությունները գրավում են: կամ եթե ձևակերպել այլ կերպ, հակադրությունը ստեղծում է ամբողջականության զգացում: Սևն ու սպիտակը այնքան տարբեր գույներ են, որ նրանք ավելի արդյունավետ աշխատում են միասին, քան առանձին:
Օգտագործելով սևի ու սպիտակի վիզուալ բալանսը, շեշտը դնելով առաջատար գույնի վրա՝ ամրապնդում է հաղորդագրությունը: Բացի այդ այս մեթոդը օգնում է ուշադրություն դարձնել որոշակի օբյեկտի վրա:
Այս սև ու սպիտակ կայքերը արդյունավետ կերպով վերահսկում են օգտագործողի հայացքներ՝ գունավորելով էջերի որոշ մասեր այլ գույնով:
Դիզայնում սևը և սպիտակը ավելի շատ են օգտագործվում, քան մյուս գույները: Օրինակ՝ մենք բոլորս սովորել ենք տեսնել սև տեքստեր սպիտակ ֆոնի վրա:
Սևը և սպիտակը օգտագործողների մոտ առաջացնում են ենթագիտակցական ասոցիացիաներ, դրա համար կարևոր է գնահատել դրանց ազդեցությունը հաղորդակցության մեջ և ուշադիր պլանավորել այդ գույների օգտագործումը դիզայնի մեջ: