Շոկոլադ արտադրողները փորձում են յուրահատուկ անուն գտնել, որը սպառողներին կպատմի ապրանքի բոլոր ուժեղ կողմերի մասին և ցանկություն կառաջացնի գնել ապրանքը: Այս հոդվածում մենք ցույց կտանք շոկոլադի նեյմինգի հաջող օրինակներ, կտանք խորհուրդներ, թե ինչպես կարելի է ստեղծել հաջող անուն և կխոսենք ամենից տարածված սխալների մասին:
Որտեղի՞ց սկսել շոկոլադի բրենդի անվան ստեղծումը: Իհարկե շուկայի հետազոտությունից: Կարևոր է հստակ սահմանել ձեր արտադրանքի գնային հատվածը և հասկանալ պոտենցիալ սպառողի դիմանկարը: Այս ամենը կօգնի բացահայտել շուկայի մարքեթինգային վերլուծությունը:
Բրենդը անվանել հիմնադրողի անունով կամ ազգանունով ամենից տարածված մեթոդներից մեկն է: Շատ գործարարներ հակված են իրենց անունը շարունակել պատմության մեջ: Բրենդի անվան մեջ բացի անունից կամ ազգանունից կարող եք նշել նաև ապրանքի կատեգորիան:
Արտադրության վայրի շեշտը կարող է ընդգծել արտադրանքի բարձր որակը: Օրինակ, բոլորը գիտեն, որ Շվեցարիան հայտնի է իր շոկոլադով: Այս փաստից օգտվում է My Swiss Chocolate բրենդը:
Նոր բրենդի ընդունելությունը կայանում է հակասական կամ հումորային անվան մեջ: Օրինակ՝ Chocolates With Attitude: Իսկ TCHO բրենդը իր մեջ համատեղում է երկու բառեր՝ Technology և CHOcolate: Այս կատեգորիայի ապրանքի համար բավականին անսովոր լուծում է: Տեխնոլոգիաներին վերաբերվող հղումը կապված է բրենդի հիմադրի անցյալի հետ:
Շոկոլադի նեյմինի գործընթացում հանգիստ կարող եք խաղալ բառերի հետ, դրանք միացնելով իրար նոր ձևերով: Օրինակ, Toblerone բրենդի անունը գալիս է հիմնադրի՝ Ժան Տոբլերի ազգանունից և իտալական «Torrone» բառից:
Դուք կարող եք ընտրել ճիշտ ասոցիացիա, որը կհայտնվի սպառողի մտքում երբ լսի շոկոլադի անունը: Այս տեխնիկան թույլ է տալիս հասնել բարձր ճանաչման: Շատ բրենդներ ոգեշնչվում են բնությունից, քաղաքներից և արվեստից: Շատ հաճախ անունը կապ չունի բրենդի հետ: Լավ օրինակ է Alpen Gold-ի նեյմինգը: Թարգմանաբար այն նշանակում է «ալպիական ոսկի»: Սակայն արտադրությունը կապ չունի ալպիական լեռների հետ: Բոլոր գործարանները տեղակայված են Արևելյան Եվրոպայի տարածքում:
Օրինակ, ալիտերացիան կարող է տանել բացասական ասոցիացիաների, իսկ արտադրանքի անվանումը չհամընկնի իր կատեգորիայի հետ: Ինչպես Ploop շոկոլադի անվանումը: Թարգմանաբար այս բառը նշանակում է «բամբակ»: Այս անունը ավելի շատ հարմար է խաղալիքների բրենդի համար:
Dove շոկոլադը հայտնվել է ռուսական շուկայում նույն անունով մի շարք հիգիենիկ պարագաների թողարկումից հետո: Շատ սպառողներ մտածում էին, որ շոկոլադը արտադրում է նույն ընկերությունը: Անուն ընտրելիս արժե համոզվել, որ այն չի օգտագործվում այլ ընկերությունների կողմից:
Տարբեր լեզուներով բառերի տարբեր արտասանության պատճառով, այն անվանումը, որը սովորական է օրինակ գերմանական լսարանի համար, կարող է դժվար լինել արտաբերել այն սպառողներին ովքեր չգիտեն գերմաներեն: Օրինակ, Trumpf գերմանական ընկերության կողմից արտադրված Schogetten շոկոլադը:
Copywriter-ները գիտեն, որ ամենից լավ հիշվում են այն անունները, որոնք կազմված են մինչև 7 տառից: Շատ երկար բառերը, ինչպես նաև բառակապակցությունները այնքան էլ լավ չեն ընկալվում լսարանի կողմից: Օրինակ՝ The Grown Up Chocolate կամ San Churro Real Chocolate.