Snapchat-ը գործարկել է նոր խաղային հարթակ և ընդլայնել մինի սերիալների շարքը

Snapchat-ը անընդհատ հանդես է գալիս թարմացումներով, որոնց շնորհիվ, չնայած ակտիվ մրցակցության, շարունակում է ակտուալ մնալ օգտատերերի համար: Snap Partner Summit Snapchat կոչվող կոնֆերանսում ներկայացվեցին մի քանի կրեատիվ նորույթներ:

Ամենաակնառու ու հետաքրքիր նորույթը Snap Game խաղային հարթակի գործարկումն է, որը թույլ է տալիս հենց չատում խաղալ բազմամարդ խաղեր օնլայն ռեժիմով: Խաղերի ընթացքում ցուցադրվելու են գովազդներ, ուստի գովազդատուներին առաջարկվում է 6 վայրկյանանոց գովազդների տեղադրում, իսկ խաղացողները դրանք դիտելու արդյունքում կհավաքեն բոնուսային միավորներ:

 

 

Snapchat-ը զարգացրել է նաև շարժվող առարկաներին հետևելու իր ունակությունն ու ուժեղացրել AR-ֆունկցիոնալը: Այժմ Landmarkers կոչվող ֆիլտրը կարողանում է շրջապատող տեսարժան վայրերից ու շինություններից ստանալ անիմացիոն կերպարներ՝ ինչպես ներքևում ներկայացված վիդեոհոլովակում: Ստեղծվել են նաև լրիվ նոր ինտերակտիվ շաբլոններ՝  Lens Studio, որոնց օգնությամբ ցանկացած առարկայից հնարավոր կլինի ստանալ զվարճալի անիմացիաներ: 

 

 

Snapchat-ի օգտատերերի համար ավելացել է նաև հենց այնտեղից սթորին Tinder-ի հաշիվ ուղարկելու հնարավորությունը:

Իսկ Snap Originals կոչվող ուղղահայաց սերիալները համալրվել են կոմեդիա, դրամա և դոկումենտալ նոր սերիաներով, որոնցից յուրաքանչյուրն ունի մոտ 5 րոպե տևողություն: Հոլովակների ընթացքում ցուցադրվում են 6 վայրկյանանոց գովազդներ առանց բաց թողնման հնարավորության: Սերիալները հասանելի են Snapchat’s Discover  էջում:

Այս ամենը ոչ միայն գումարի աղբյուր է Snapchat-ի համար, այլև օգնում է ներգրավել նոր օգտատերերի, որոնք գնահատում են նրանց առաջարկած թարմացումները: Իսկ եթե ցանկանում եք մի քանի հնարք իմանալ, թե ինչպես կարող եք շահել ձեր հավատարիմ հաճախորդներին, կարող եք անցնել այս հղմամբ և ընթերցել մեր՝  «5 պարզ խորհուրդ հավատարիմ հաճախորդներին ձեզ մոտ պահելու համար» բլոգը: