Սոցցանցերում պլանավորած հրապարակման լավագույն 3 գործիքները
Տեղեկատվական հաղորդակցության արագ զարգացման դարաշրջանում, սոցիալական ցանցերում բրենդների և ծառայությունների հաջող առաջխաղացման համար անհրաժեշտ է օգտագործել առաջադեմ և նորարարական գործիքներ:
Այդպիսի վիրտուալ օգնականներից մեկը SMM պլանավորումն է, որն օգնում է ճիշտ գուշակել առաջխաղացման ռազմավարությունը և պլանը, ստեղծել պլանավորվող և ավտոմատ հրապարակում, հասանելի է դարձնում վիճակագրական և վերլուծական տվյալները ճշգրիտ գործողությունների համար:
Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սոցիալական ցանցերում բիզնեսի արդյունավետ առաջխաղացման համար ստեղծված SMM-ի ծառայությունների լավագույն եռյակը:
1. PUBLBOX
Ի՞նչ կարող է տալ ռեսուրսը իր հաճախորդներին.
- Որակյալ ակնթարթային և պլանավորած հրապարակում նախադիտման ֆունկցիայով,
- SMM-ի վերաբերյալ հասկանալի և արդյունավետ դասընթացներ,
- Տարբեր թեմաներով շաբլոնների հավաքածու և օգտակար էջանիշների ընտրություն,
- Պրակտիկ Smart օրացույց,
- Աշխատում է բոլոր պոպուլյար սոցիալական հարթակների հետ,
- Հարմար ինտերֆեյս, հասկանալի նույնիսկ սկսնակների համար,
- Կա վերլուծության և առաջխաղացման վիճակագրության բաժին, որտեղ դուք կարող եք ստուգել սոցիալական ցանցերի հետ փոխգործակցության արդյունավետությունը,
- Հնարավորություն կա ռեսուրսը անվճար փորձարկել:
2. SMM PLANNER
Ի՞նչ կարող է տալ ռեսուրսը իր հաճախորդներին.
- Պլանավորած հրապարակում ֆունկցիոնալության առակայության դեպքում,
- Կա հնարավորություն Instagram-ի story-ում հրապարակում անելու,
- Կարելի է հրապարակել տեսանյութեր և GIF-եր,
- Ցանկության դեպքում կարող եք միացնել ձեր proxy-ն Instagram-ում հրապարակման համար,
- Լուսանկարը առանց խնդրի կարող է խմբագրվել հրապարակման մեջ:
- Հիմնական սոցիալական հարթակները հասանելի են աշխատանքի համար:
- 1 շաբաթվա ընթացքում կարող եք անվճար ստուգել ռեսուրսը:
3. SMM BOX
Ի՞նչ կարող է տալ ռեսուրսը իր հաճախորդներին.
- Կոնտենտ գրելու համար կա կիսաթափանցիկ համակարգ, այսինքն, ծառայությունը առաջարկում է հրապարակումների տարբերակներ, և օգտվողը ինքն է որոշում ինչը հրապարակել, ինչը ոչ,
- Կա պլանավորվող հրապարակման համակարգ,
- Աշխատում է պոպուլյար սոցիալական հարթակների մեծամասնության հետ,
- Կոնտենտի հարմարավետ որոնում ըստ թեմայի,
- Ցանկության դեպքում կարող եք գնահատել ծառայության արտոնությունները ապրանքի անվճար տեստավորման տարբերակում:
Իրականում սոցիալական հարթակներում խթանման համար գործիքներ շատ կան: Ընտրեք այն ծառայությունը, որը ավելի շատ է ձեզ դուր եկել: Սա SMM-ի մասնագետների, բլոգերների և ձեռնարկատերերի համար իրական հայտանգործություն է: