Երբ խոսքը վերաբերում է SMM-ին, մասնագետն անընդհատ պետք է հետևի ոլորտի նորություններին ու միտումներին, քանի որ այստեղ իսկապես ամեն օր հայտնվում է ինչ-որ նորություն, որն անպայման պետք է հաշվի առնել: Այսօր կխոսենք ամենաշատը կիրառվող ցուցանիշներից մեկի՝ ներգրավվածության ցուցանիշի մասին:
RivalIQ ընկերությունը հրապարակել է «Social Media Industry Benchmark Report» կոչվող ամենամյա հաշվետվությունը, որում ներկայացրել է 14 ճյուղերում աշխատող ընկերությունների՝ սոցկայքերում կատարվող աշխատանքների արդյունավետությունը գնահատող հիմնական ցուցանիշները: Հետազոտության շրջանակներում ընկերությունն ուսումնասիրել է ավելի քան 2100 բրենդների էջեր, որոնք ունեն բարձր engagement: Այս վերլուծությունը թույլ է տալիս հասկանալ՝ որ ռազմավարությունները կարող են հաջողություն բերել 2020 թվականին:
Հետազոտության առանցքային հետևությունները
• Instagram-ում ներգրավվածության ցուցանիշներն անկում են ապրել վերջին մեկ տարվա ընթացքում, իսկ Facebook-ում և Twitter-ում գրեթե չեն փոխվել:
• Facebook-յան էջում արված 1 հրապարակման համար ներգրավվածության միջին ցուցանիշը կազմել է 0,09%:
• Instagram-յան հրապարակումների ներգրավվածության ցուցանիշը միջինում նվազել է 23%-ով՝ կազմելով 1,22% մեկ հրապարակման համար: Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը 1,6% էր:
• Twitter-ում ներգրավվածությունն իջել է 0,48%ով՝ կազմելով 0,045% 1 թվիթի համար:
• Բրենդներն սկսել են ավելի հազվադեպ հրապարակումներ անել սոցկայքերում:
• Մեկ տարվա ընթացքում Ֆեյսբուքում մեկ օրվա կտրվածքով արվող հրապարակումների թիվը նվազել է մոտ 14%-ով՝ ընդ որում բոլոր ճյուղերում:
• Ինստագրամյան հրապարակումների հաճախակիությունը նվազել է 5%-ով: Ուսումնասիրված բոլոր ոլորտների բրենդները մեկ օրվա կտրվածքով անում են 0,62 հրապարակում:
• Թվիթերի հրապարակման հաճախակիությունը նվազել է մոտ 10%-ով՝ դառնալով օրական 0,77 թվիթ:
• Վերլուծված բոլոր ոլորտների համար ամենատարածվածը եղել են մրցույթների և խաղարկությունների (giveaway) հետ կապված հեշթեգները:
Ինստագրամում կարուսելի տեսքով արված նկարների ներգրավվածության ցուցանիշներն առավել բարձր են, քան մեկ նկարով հրապարակումներինը:
Այս փաստերը, կարծում ենք, բավականին տպավորիչ էին, և Ձեզ համար անպայման կանեք օգտակար հետևություններ, իսկ մեզանից մնում է միայն առաջարկել մեկ այլ պրակտիկ հոդված SMM-ի մասին՝ «5 ոգեշնչող մրցույթ Instagram-ում»:
Իսկ բոլոր նրանց, ովքեր մասնագիտացած չեն այս ոլորտում, սակայն ցանկանում են կիրառել ոլորտի գործիքներն իրենց էջում, Բրենդոնն առաջարկում է բիզնես էջերի կառավարում սոցիալական կայքերում: SMM ծառայության մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված հղմամբ անցնելով կամ զանգահարելով +374 55 999 015 հեռախոսահամարին: