Instagram-ը գործարկել է նոր CTA-սթիքերներ և կոճակներ բիզնեսի համար

Instagram-ը միջավայրի բոլոր փոփոխություններին արագ է արձագանքում՝ փորձելով հարթակի հնարավորությունները հարմարեցնել ստեղծված իրավիճակներին և օգտատերերի համար ստեղծել հարմարավետ պայմաններ: Այս անգամ գործարկվել են նոր սթիքերներ ու կոճակներ՝ ուղղված բիզնեսի զարգացմանը: Սա պետք կգա ինչպես սեփական բիզնեսի էջերի առաջխաղացմամբ զբաղվող ձեռնարկատերերին, այնպես էլ SMM մասնագետներին: Այս նոր գործիքների միջոցով հնարավոր է առաջ մղել սննդի առաքմամբ զբաղվող ընկերությունների ծառայությունները, ինչպես նաև կազմակերպել նվեր քարտերի վաճառք ինտագրամյան սթորիներով:

Նոր՝ «Gift cards» և «Food orders» կոչվող սթիքերներում սոցկայքը կառաջարկի ընտրել իր գործընկերներից մեկին, որոնց թվում են Square, Uber Eats, Caviar, Delivery.com, Postmates և այլ ընկերություններ: Տվյալ շարքից ընտրություն կատարելուց հետո ընկերությունը կկարողանա սթիքերին կցել հղում դեպի պատվերի էջ: Գործընկերոջը և այդ հղումը կարելի է փոխել ցանկացած պահի:


 


1 սթորիում կարող է ավելացվել միայն 1 գործընկերոջ 1 սթիքեր, հետևաբար մի քանի ընկերության համար սթիքեր ավելացնելու ցանկության դեպքում ստիպված կլինեք մի քանի սթորի ավելացնել:

Բացի սրանից, Ինստագրամը գործարկում է գործողության կոչի կոճակ (CTA),որի միջոցով օգտատերերը կկարողանան գնել նվեր քարտեր, պատվիրել առաքում և կատարել նվիրատվություններ: Նոր կոճակ հնարավոր կլինի ավելացնել էջի կարգավորումների բաժնից: 
Այս պահին նոր կոճակներն ու սթիքերները հասանելի է ԱՄՆ-ի և Կանադայի բիզնես էջերի համար, սակայն Ինստագրամը խոստանում է մոտ ապագայում նորամուծությունը հասանելի դարձնել ամբողջ աշխարհին: 

Դե ինչ, մենք էլ սպասենք թարմացումների՝ հուսալով, որ այս նորությունը Հայաստան շուտ կհասնի: Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ տրվեց Facebook հավելվածի լուռ ռեժիմի մեկնարկը:
Իզուր չէ, որ ամբողջ աշխարհում SMM ծառայությունների ոլորտը գնալով լայն տարածում է գտնում, իսկ հիմա առավել ևս հենց թվային մարքեթինգի պահն է՝ առանց շփում՝ մնալով տանը: 
Դե ինչ, մեր թիմը, զինված ոլորտի ամենաթարմ նորամուծություններով ու ամենահետաքրքիր որոշումներով, սպասում է ձեր բիզնեսի մարտահրավերներին: Ծանոթացե՛ք մեր SMM ծառայությունների մանրամասներին` զանգահարելով 055 999 015 հեռախոսահամարով: Պրոֆեսիոնալ մարքեթոլոգների և դիզայներների շնորհիվ Ձեր էջը շատ արագ ցույց կտա առաջին արդյունքները: