Instagram-յան լսարանը 20 անգամ ավելի ակտիվ է, քան Facebook-յանը

Instagram-ում օգտատերերը 20 անգամ ավել են փոխազդում հրապարակումների հետ, քան Facebook-ում: Այս եզրահանգմանը եկել են Socialbakers-ի փորձագետնետրը: Ընկերությունը վերլուծել է խոշոր բրենդների պրոֆիլները և ցույց տվել Ֆեյսբուքի և Ինստագրամի տարբերությունները:

 

Հետազոտության առանցքային հետևությունները՝
•    50 համաշխարհային բրենդների լսարանը Ինստագրամում գերազանցում է Ֆեյսբուքի բրենդային էջերի լսարանին:
•    Ֆեյսբուքում փոխազդեցությունների թիվը 20 անգամ պակաս է՝ չնայած նրա, որ այնտեղ բրենդների հրապարակումները թվով ավելի շատ են:


•    2019 թվականի վերջին եռամսյակում՝ համեմատած 2018-ի նույն ժամանակահատվածի հետ, ներգրավվածության ցուցանիշներն անկում են ապրել: Օրինակ՝ Ինստագրամում առաջատար նորաձևության ոլորտի հրապարակումների ակտիվությունը նվազել է 19,4%-ով:
•    Միակ ոլորտը, որում ներգրավվածությունն աճել է, ծառայությունների ոլորտն է՝ Ինստագրամում +66,7%:
•    Ուղղահայաց վիդեոները հորիզոնականից լավ են աշխատում: Ուղղահայաց դիրքով մինչև 30 վայրկյան տևողությամբ հոլովակները ամբողջությամբ դիտվել են 29,9% դեպքերում, իսկ հորիզոնական հոլովակների դեպքում ցուցանիշը կազմում է 22,2%: Իմիջիայլոց, չնայած այս հանգամանքին՝ Ֆեյսբուքի հոլովակների 70%-ն ունի հորիզոնական տեսք:
•    Բրենդների էջերի լսարանի մեծ մասը կազմում են կանայք՝ Facebook-ում՝ 56,7%, Instagram-ում՝ 58%:
•    Համախառն գովազդային ծախսերի 58,3%-ը բաժին է ընկնում ֆեյսբուքյան լրահոսին, իսկ ինստագրամյան լրահոսի վրա ծախսվում է գովազդային բյուջեի 20,3%-ը: 


•    Ինստագրամում և Ֆեյսբուքում աճել է լայքի գինը: Ինստագրամում միջին գինը 0,29$ է կազմել համակարգչի համար, և 0,15$՝ բջջային սարքավորումների համար:
Ամբողջական հաշվետվությունը կարող եք բեռնել այստեղից:
Իսկ ինչ վերաբերում է միշտ ակտուալ այս ոլորտին, մեր բլոգում կա անընդհատ թարմացվող SMM բաժին, որին հետևելով՝ միշտ տեղյակ կլինեք, թե ինչ է կատարվում ոլորտում և ինչ թարմացումներ են առաջարկում սոցիալական ցանցերը:
Իսկ մենք հիշեցնում ենք, որ Բրենդոնն առաջարկում է սոցիալական մեդիա մարքեթինգի ծառայություններ Ձեր բիզնեսի համար: Մեր թիմը համագործակցում  է ամենատարբեր ճյուղերում գործող ֆիրմաների հետ, ու ունի SMM-ի տարիների փորձ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով: