Facebook-ի հետ միասին Instagram-ը մոդերացիայի քաղաքականության մեջ փոփոխություններ է մտցրել: Ամենաէական նորամուծություններից մեկն այն է, որ այժմ սոցիալական կայքը օգտատերերին կուղարկի տեքստ՝ հաշվի արգելափակման զգուշացմամբ:
Նախազգուշացման մեջ նշված կլինեն այն հրապարակումները, մեկնաբանություններն ու սթորիները, որոնք հակասում են սոցկայքի կանոններին: Instagram-ը նաև կհայտնի, թե ինչու է տվյալ կոնտենտը համարում անընդունելի՝ ատելության սերմանում, պոռնոգրաֆիա, տեռորիզմ, թմրամիջոցների վաճառք և այլն: Այս ցուցակը հետագայում ավելի է ընդլայնվելու: Նպատակն այն է, որ հաճախակի խախտումներ անող էջերն արդարացիորեն հեռացվեն հարթակից: Օգտատերերը կարող են բողոքարկում ներկայացնել հավելվածում, եթե կոնտենտն, ըստ նրանց, անարդարացիորեն է արգելափակվել: Եթե հրապարակումը վերստուգումից հետո չի պարունակում խախտումներ, այն Ինստագրամի կողմից կվերականգնվի, իսկ էջի վրայից կհանվեն խախտումները:
Instagram-ը խստորեն կարգելափակի այն հաշիվները, որոնք որոշակի ժամանակահատվածում խախտում են կայքի սահմանած կանոնները: Նախկինում էջը արգելափակվում էր այն ժամանակ, երբ օգտատիրոջ մոտ հայտնաբերվում էր խախտումների որոշակի տոկոս:
Հատկապես բիզնես էջերի դեպքում այս հարցը շատ նուրբ է, քանի որ էջը կարող է գործել տարիներով, հատ-հատ հետևորդներ հավաքել և մի օր պարզապես ջնջվել, ուստի հիշեցնենք, որ Բրենդոնի պրոֆեսիոնալ SMM մասնագետները կապահովեն Ձեր բիզնես էջերի անվնաս ու ապահով վարումը: Ցանկանու՞մ եք ծանոթանալ Բրենդոնի SMM ծառայությունների մասնրամասներին, կապ հաստատեք մեզ հետ +37455999015 հեռախոսահամարով:
Իսկ Ինստագրամի սահմանափակումների վերաբերյալ՝ հիշեցնենք նաև, որ Instagram-ն օգտատերերի համար տարիքային սահմանափակում մտցրեց: