Թարմ վիճակագրություն: Ինչպե՞ս են մարդիկ արձագանքում սոցկայքերի գովազդին:

Blue Fountain Media-ն հարցում է անցկացրել ԱՄՆ-ի՝ 18-55 տարեկան շուրջ 1000 սպառողի շրջանում՝ պարզելու համար նրանց վերաբերմունքը վճարովի գովազդի նկատմամբ: Գովազդը տեսնելիս մարդկանց զգացմունքները, նրանց արձագանքն ու կատարած գործողությունները օգնում են ավելի լավ հասկանալ ոլորտն ու իմանալ՝ որտեղ ինչպիսի հայտարարություն է պետք տեղադրել:

Ահա՛ առանցքային հետևությունները, որոնք արվել են ուսումնասիրությունների արդյունքում՝


Ո՞ր հարթակներում են մարդիկ հակված սեղմել գովազդային հայտարարության վրա՝
— Facebook: 38%
— Instagram: 37%
— YouTube: 14%
— Twitter: 5%
— Pinterest: 4%
— LinkedIn: 2%


Մարդկանց վերաբերմունքն ու գործողությունները՝
•    Լրահոսում գովազդային հայտարարությունները ավելի շատ են, քան սթորիներում: Հարցվածների 70%-ը պնդում է, որ մարդիկ ավելի հակված են սեղմել լրահոսի հայտարարություններին: Այդ մասին խոսել էինք նաև «Instagram. վիդեոգովա՞զդ, թե՞ գովազդ սթորիում: Ո՞րն է արդյունավետ» բլոգում: 
•    Մարդկանց 65%-ը նշում է,  որ սոցկայքերում  իրենց ավելի շատ դուր է գալիս այն գովազդը, որում ցուցադրվում են իրենց հետաքրքիր ապրանքներ, որոնք այլ տեղերում չեն հանդիպի:
•    36%-ի համար գնում կատարելու ամենամեծ մոտիվացիան զեղչերն են, իսկ 33%-ի համար՝ հենց պրոդուկտը:
•    61%-ը դեմ չէ այնպիսի գովազդ տեսնել, որը համապատասխանում է իրենց դեմոգրաֆիկ տվյալներին, իսկ 24%-ի համար գովազդ տեսնելը նյարդայնացնող ու «ահավոր է»:
•    Մարդկանց 69%-ը ցանկանում են այցելել գովազդվող արտադրանքի կայքը նախքան սոցկայքից գնում կատարելը: 
•    21%-ը պնդում է, որ երբեք գնում չի կատարի՝ ելնելով միայն սոցկայքի գովազդից:
•    69%-ը հակված է գնում կատարել իրենց անծանոթ բրենդից, եթե պրոդուկտը իրենց դուր գա, իսկ 18%-ի համար բրենդին ծանոթ լինելը պարտադիր պայման է:


Հայտնի մարդկանց կողմից բրենդի հաստատման ազդեցությունը՝
•    51%-ը հակված է գնում կատարել, եթե տեսնում է, որ հայտնի «աստղը» տվյալ արտադրանքին հավանություն է տալիս: 8%-ն իրենց սիրելի բրենդի կամ ճանաչված մարդու կողմից հավանություն տեսնելուց հետո հակված են գնում կատարել անգամ այն դեպքում, եթե հետաքրքրված չեն բուն ապրանքով:
•     37%-ը պնդում է, որ հայտնի մարդու կարծիքը որևէ կերպ չի կարող ազդել գնման մասին որոշման վրա,
•    56%-ը խիստ կասկածի տակ է դնում հայտնի մարդու կողմից հայտնվող տեղեկատվության հավաստիությունը: 


Հաճախակի՞ է արդյոք էկրանին գովազդ հայտնվում՝
•  Մարդկանց 75%-ի համար լրահոսում չափազանց շատ է գովազդ հայտնվում, իսկ մնացածի համար գովազդային ու ոչ գովազդային հայտարարությունների մեջ շատ լավ բալանս է ձևավորված: 
•    Հարցվածների 46%-ը նշում է, որ օրական 1-5 գովազդային հայտարարություն է տեսնում իր լրահոսում, 26%-ը՝ 5-20 հայտարարություն, 13%-ը՝ 20-ից ավելի հայտարարություն: 


Այսպիսին էր մեր այսօրվա բլոգը, վստահ ենք՝ ձեզ համար օգտակար որևէ տվյալ կարողացաք քաղել այստեղից: Իսկ եթե ցանկանում եք իմանալ՝ ինչպես է պետք առաջ մղել բիզնես էջն Ինստագրամում, խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել  մեր պատրաստած «Առասպելներ Ինստագրամում էջի առաջխաղացման մասին (Մաս 1-ին)» նյութը: 


Եթե ինքներդ ոլորտի մասնագետ չեք, սակայն ցանկանում եք առաջ մղել ձեր էջը, հիշեցնում ենք, որ Բրենդոնը առաջարկում է SMM ծառայություններ: Մեր պրոֆեսիոնալ մասնագետները, վարելով տարբեր ոլորտներ ներկայացնող տասնյակ էջեր սոցիալական կայքերում, վայելում են հաճախորդների գոհունակությունն ու ապահովում բիզնեսի զարգացմանն համար անհրաժեշտ բոլոր նախադրյալներն ամենատարածված հարթակներում: Մանրամասների համար կարող եք գրել [email protected] հասցեին կամ զանգահարել 055 99 90 15 հեռախոսահամարով: