Ինչպե՞ս ավելացնել Ինստագրամի հրապարակումների «reach»-ը

Հրապարակման տակ երևացող «reach» կամ «охват» կոչվող այս ցուցաշինը ունիկալ օգտատերերի թիվն է, որոնք տեսել են ձեր հրապարակումը: Այս ցուցանիշն առաջացավ այն ժամանակ, երբ Ինստագրամը ներմուծեց խելացի ալգորիթմ, և հրապարակումները դադարեցին դասավորվել զուտ ժամանակագրական հերթականությամբ: Այժմ դրանք դասավորվում են՝ ելնելով օգտատիրոջ ակտիվությունից,  նախասիրություններից, դրած լայքերից և այլն: 

Բիզնես էջի սեփականատերերը կարող են ծանոթանալ իրենց էջի այս՝ «охват» ցուցանիշին ինչպես ամբողջ էջի, այնպես էլ առանձին հրապարակման մակարդակով: Այսօրվա բլոգում կներկայացնենք հնարքներ, որոնք կօգնեն բարձրացնել այս ցուցանիշը:


Մեծացրե՛ք ներգրավվածությունը
Հենց ներգրավվածության ցուցանիշն է մեծացնում «охват»-ը: Այստեղ պետք են հավանումներ, մեկնաբանություններ, repost-ներ և այլն: Անպայման ինքներդ էլ գրե՛ք մեկնաբանություններ ու պատասխանե՛ք օգտատերերի գրածներին: Այստեղ էական նշանակություն ունի նաև հրապարակման պահպանումների թիվն այցելուների կողմից:

Հեռացրե՛ք բոտերին
Այստեղ պետք է հետևել, որ ջնջված հաշիվները չլինեն ավելին, քան նոր հետևորդները: Չափից անցնելու ու անընդհատ բոտեր ջնջելու հետևանքով Ինստագրամը կարող է ձեր կոնտենտը անհետաքրքիր համարել ու սկսել արգելափակել դրա լիարժեք ցուցադրումը: 


Թիրախավորում
Այստեղ խոսքը գնում է հին ու բարի գովազդի մասին՝ ուղղված հենց reach-ի բարձրացմանը: Որքան շատ թիրախավորված մարդ է տեսնում գովազդը, այնքան շատ են քլիքերը, հավանումները և մեկնաբանությունները: Իհարկե այստեղ գումարի ներդրում է պահանջվում, սակայն լսարանի գրագետ սահմանման դեպքում ծախսերը շատ արագ կփոխհատուցվեն:


Պատմություններ
Պատմությունների ձևով կոնտենտը այժմ բավականին  լայն տարածում ունի, ու երբ օգտատերրը լրահոսը թերթելիս հանդիպում է հետաքրքիր վերնագրով անոնսի, անպայման բացում է հրապարակումը՝ կարդալու համար շարունակությունը: Այստեղ երբեք պետք չէ քլիքբեյթների օգտագործմամբ խաբել ու գրավել լսարանին, քանի որ նրանք դրանից արագ հիասթափվում ու դադարում են հետևել ձեզ:


Լսարանի ակտիվության ժամը
Պետք է հստակ ու շատ լավ պատկերացնել, թե որն է ձեր թիրախային լսարանի ակտիվության ժամը: Ճիշտ է, Ինստագրամի ալգորիթմը, ինչպես նշեցինք, փոխվել է, սակայն հրապարակման ժամը դեռևս նշանակություն ունի:

 

Թրենդներ
Ինչպես կարող էիք անգամ մեր բլոգի՝ հենց այս հարթակին նվիրված նյութերի առատությունից գուշակել՝ Ինստագրամում անընդհատ կան նորություններ՝ նոր հնարքներ, ֆունկցիաներ, գիֆեր, սթիքերներ և այլն, որոնցից մարդիկ ակտիվ օգտվում են: Եթե ամենահասարակ կոնտենտին էլ ավելացնեք հարցում կամ նույնիսկ շարժական նկար, կտեսնեք, որ դիտումները արագ ավելանում են: 


Չնայած օգտատերերի դիտումների համար խիստ պայքարին՝ սոցկայքերում գովազդն այժմ ամենաարդյունավետների շարքին է դասվում, ուստի երբեք մի՛ հրաժարվեք դրանից: Ցանկանու՞մ եք վերլուծել էջի անցուդարձն ավելի մանրամասներեն, սեղմելով այստեղ՝ ծանոթացե՛ք  Instagram-ում վերլուծություն անելու համար նախատեսված 5 գործիքի:


Չե՞ք ուզում ինքներդ զբաղվել այդ հարցով, դիմե՛ք Բրենդոնին: Մենք զբաղվում ենք սոցկայքերում բիզնես էջերի առաջխաղացմամբ, և մեր թիմը անհամբեր սպասում է Ձեր մարտահրավերներին, զանգահարե՛ք 055 999 015: