Նոր հնարավորություն Ինստագրամում՝ հատուկ մեկուսացածների համար

Նկատե՞լ եք՝ որքան շատ ենք սկսել օգտվել սոցցանցերից, որքան նոր թրենդներ ու չելենջներ են ի հայտ գալիս ամեն օր, երբեմն հետաքրքիր, հաճախ անգամ անիմաստ: Այս օրերին մեր հիմնական զբաղմունքը սոցցանցերն են, ուստի Ինստագրամը հանդես է եկել թարմ առաջարկով՝ նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս օգտատերերին վիդեոչատի ընթացքում միասին նայել տարբեր հրապարակումներ: Նախկինում մենք ստիպված էինք գտնել հրապարակումը, դրա ներքևի հատվածից սեղմել կիսվելու կոճակին, ընտրել՝ ում ենք ցանկանում ուղարկել, իսկ հիմա ամեն ինչ ավելի պարզացել է: Այսպես սոցկայքը ցանկանում է միավորել ընկերներին, որոնք մնում են տանը՝ վիրուսից խուսափելու նպատակով:

Նոր ռեժիմը կոչվում է  «Co-Watching», և դրանից օգտվելու համար հարկավոր է Direct-ում վիդեոչատ սկսել: Այնուհետև չատի յուրաքանչյուր մասնակից կարող է ցույց տալ մյուսներին իր նախընտրած հրապարակումները, իսկ դրանցից յուրաքանչյուրին սեղմելով՝ կտեսնի  ընկերների արձագանքները: 
Հիշեցնենք, որ նախկինում Ինստագրամն արդեն հանդես է եկել տանը մնալու կոչով՝ հրապարակելով STAY HOME սթիքերը սթորիների համար: 
Ինչպես տեսնում եք՝ անգամ սոցկայքերն իրենց ուժերի չափով փորձում են դրդել մարդկանց սահմանափակել շփումը, մնալ տանը և կանխարգելել վիրուսի տարածումը այս վճռորոշ պահին: Այնպես որ մենք էլ կոչ ենք անում ձեզ մնալ տանը և առաջարկում ենք մեր բլոգը՝ որպես օգտակար ու հետաքրքիր ժամանցի ձև, չմոռանաք նաև ընթերցել մեր պատրաստած մեկ այլ հետաքրքիր նյութ՝
«Ինչպե՞ս մշակել ՉԱՇԽԱՏՈՂ ռազմավարություն սոցկայքերում: 10 վնասակար խորհուրդ բիզնեսմենին»:
Հիշեցնենք, որ այս բարդ իրավիճակում բիզնեսի գործունեության բնականոն հունը պետք է ապահովել բացառապես օնլայն, ու այս հարցում օգնության է գալիս թվային մարքեթինգը: Մեզ կարող եք դիմել սոցկայքերում Ձեր բիզնես էջերի վարմանը և կոնտեքստային գովազդի կազմակերպմանը վերաբերող ցանկացած հարցով: Բրենդոնի թիմը պատրաստ է սեղմ ժամկետներում վերականգնել Ձեր բիզնեսի բնականոն աշխատանքը՝ կիրառելով բոլոր հնարավոր լծակները: Ծանոթացե՛ք մանրամասներին՝ զանգահարելով 055 999 015 հեռախոսահամարով: