Հակառուսական սանկցիաների խստացման հետ մարդիկ սկսեցին մտածել, որ Ռուսաստանում գործող ցանկացած նախագիծ, բիզնես և ծրագիր շատ արագ շարքից դուրս է գալու։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ դա այդքան էլ միանշանակ չէ։ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտնել է, որ մեսենջերը դարձել է աշխարհում երկրորդ ամենատարածվածը՝ շրջանցելով Facebook-ի Messenger հավելվածը։ Brandon-ի այսօրվա բլոգում կխոսենք Դուրովի այս հաջողակ նախագծի մասին։
Տելեգրամը ստեղծվել է ՎԿ սոցիալական ցանցի հեղինակ Պավել Դուրովի կողմից 2013թ․-ին։ Այն անվճար բազմահարթակ մեսենջեր է սմարթֆոնների և այլ սարքերի համար, որը թույլ է տալիս փոխանակվել տարբեր ձևաչափերի տեքստային նամակներով և մեդիա ֆայլերով։ Օգտագործվում է անձնական սերվերային մասը՝ գաղտնի աղբյուրով, որը աշխատում է ԱՄՆ-ի և Գերմանիայի մի քանի ընկերությունների արտադրամիավորներով։ Դրանց ֆինանսավորում է Պավել Դուրովը՝ մոտ 12 միլիոն ամերիկյան դոլարի չափով ամեն տարի։
«Վերջին հինգ տարիների ընթացքում Telegram-ը առաջ է անցել Facebook Messenger-ից՝ դառնալով cloud հաղորդագրությունների ամենահայտնի հավելվածը: Telegram-ն այժմ զիջում է միայն WhatsApp-ին և ամեն տարի կրճատում է կողմերի միջև առկա բացը: Զարմանալի չէ, որ մեր մրցակիցներն անհանգստացած են»,- գրել է Դուրովը Telegram-ի իր ալիքում։
Որպես ապացույց նա մեջբերեց 2022 թվականի վերջի Fortune ամսագրի տվյալները։ Telegram-ի մասնաբաժինը այն ժամանակ կազմել է 31%, Facebook Messenger-ը՝ 21%, WhatsApp-ը՝ 44%:
Նշենք, որ 2022 թվականի վերջին մեսենջերը Ռուսաստանում օգտատերերի տրաֆիկի չափով առաջին անգամ գերազանցեց WhatsApp-ին։ Ռուսական օպերատորների գնահատականներով՝ Telegram-ի տրաֆիկի մասնաբաժինը գերազանցել է 60-80%-ը։
Միաժամանակ WhatsApp-ի ղեկավար Ուիլ Քեթքարտը Դուրովի հավելվածին մեղադրել է ծայրից ծայր ծածկագրման բացակայության մեջ։ Որպես փաստարկ՝ Քեթքարտը մեջբերեց հատվածներ Wired-ի հոդվածից՝ «Կրեմլը մտել է չաթ» վերնագրով։ Այն խոսում էր այն մասին, թե ինչպես են խոցելիությունները թույլ տալիս հետևել նամակագրությանը մեսենջերում:
Տելեգրամի օգտատերերի թիվը Հայաստանում շարունակ աճում է, մեծանում է նաև դրա դերը բիզնեսում։ Տարբեր բիզնեսներ սկսում են ընդլայնել իրենց ներկայացվածությունը սոց․ ցանցերում, այդ թվում՝ Տելեգրամում՝ ստեղծելով բիզնես ալիքներ։ Սոց․ ցանցերի ամենահետաքրքիր նորություններից քաջատեղյակ լինելու համար շարունակեք հետևել Բրենդոնի բլոգին, որտեղ կծանոթանաք ՏՏ ոլորտի, մարկետինգի և բրենդինգի ամենաթարմ նորություններին։ Բաց մի թողեք մեր բլոգերը, ընթերցեք նաև «User-generated content. ի՞նչ է սա» բլոգը։