Գիտնականները պնդում են, որ մեր օրերում մարդը չի կարող 8 վայրկյանից ավել ուշադրությունը կենտրոնացնել 1 բանի վրա, և այս ինֆորմացիան չէր կարող վրիպել գովազդ ստեղծող պրոֆեսիոնալ մասնագետների աչքից: Բրենդոնի բլոգում այսօր կներկայացնենք մի քանի օրինակներ, որոնք կապացուցեն, որ հնարավոր է մարդու ուշադրությունը գրավել անգամ ավելի կարճ ժամանակահատվածում:
1. Զվարճալի հրաավեր բոլոր նրանց համար, ում մազերը կտրելու ժամանակն է
Իսկ շատերը կարծում են, թե նմանատիպ հայտարարություններն այլևս ակտուալ չեն: Ահա ապացույց, որ անգամ այստեղ կարելի է կրեատիվ լուծում ստանալ:
2. Պլաստիկ վիրաբուժության կենտրոնի գովազդ
Եվս մի պարզ լուծում. ծալված ու հարթեցված հասարակ թղթի միջոցով ցույց է տրվում կլինիկայի՝ կնճիռների հարթեցնելու ծառայությունների արդյունքները:
3. Շնորհավոր մայրիկների տոնը
Փոքրիկի ձեռքով նկարված Շանելի լեգենդար օծանելիքը անցորդների մոտ կառաջացնի միայն դրական ու բարի էմոցիաներ:
4. Milks Maids թարմ պաղպաղակներ հենց ֆաբրիկայից
5. Tiua արհեստական ծաղիկները կշփոթեցնեն անգամ փորձագետին
6. Երկրաչափության առցանց դասեր. ամեն ինչ կլինի այնքան պարզ, որքան մանկական խաղերն են:
7. Pizza Hut – անսահմանափակ պաղպաղակ
Նկարի աջ ստորին անկյունում պաղպաղակի գդալից հասկանում ենք, որ ամբողջ նկարում պատկերվածը ոչ թե ձյուն է, այլ վանիլային պաղպաղակ: Ախորժաբեր է, չէ՞:
8. McDonald’s – երբ սպասք լվանալ պետք չէ
Երևակայության նման դրսևորում արագ սննդի աշխարհահռչակ ցանցի կողմից. կեղտոտ սպասքին տրվել է համբուրգերի տեսք, ու իսկապես շատ նման է ստացվել:
Դե ինչ, հուսով ենք հետաքրքիր տարբերակներ էինք առանձնացրել ձեզ համար, և հետագայում էլ այս գաղափարները ձեզ կհանգեցնեն նոր, ավելի կրեատիվ ու օրիգինալ մտքերի:
Իսկ մենք առաջարկում ենք ծանոթանալ նաև մեր ընթերցողների ամենասիրելի նյութերից մեկին՝ «10 կարճ փաստ գովազդի մասին»:
Իսկ բոլոր նրանց, ում շուկա մտնելու համար հարկավոր է ուժեղ, հիշվող բրենդ, արդյունավետ մարքեթինգային առաջխաղացում, հիշեցնենք, որ Բրենդոն մարքեթինգային և բրենդինգային ընկերությունը 7-ամյա գործունեության ընթացքում ապացուցել է իր պրոֆեսիոնալիզմն այս ոլորտում: Մանրամասն քննարկումների համար զանգահարեք մեզ 055 999 015 հեռախոսահամարներով կամ էլ գրեք մեր ֆեյսբուքյան էջին: