Տպավորիչ գովազդի 8 օրինակ, որոնք խոսում են մասնագետների պրոֆեսիոնալիզմի մասին

Գիտնականները պնդում են, որ մեր օրերում մարդը չի կարող 8 վայրկյանից ավել ուշադրությունը կենտրոնացնել 1 բանի վրա, և այս ինֆորմացիան չէր կարող վրիպել գովազդ ստեղծող պրոֆեսիոնալ մասնագետների աչքից: Բրենդոնի բլոգում այսօր կներկայացնենք մի քանի օրինակներ, որոնք կապացուցեն, որ հնարավոր է մարդու ուշադրությունը գրավել անգամ ավելի կարճ ժամանակահատվածում:

1.    Զվարճալի հրաավեր բոլոր նրանց համար, ում մազերը կտրելու ժամանակն է

Իսկ շատերը կարծում են, թե նմանատիպ հայտարարություններն այլևս ակտուալ չեն: Ահա ապացույց, որ անգամ այստեղ կարելի է կրեատիվ լուծում ստանալ:

2.    Պլաստիկ վիրաբուժության կենտրոնի գովազդ

Եվս մի պարզ լուծում. ծալված ու հարթեցված հասարակ թղթի միջոցով ցույց է տրվում կլինիկայի՝ կնճիռների հարթեցնելու ծառայությունների արդյունքները:

3.    Շնորհավոր մայրիկների տոնը

Փոքրիկի ձեռքով նկարված Շանելի լեգենդար օծանելիքը անցորդների մոտ կառաջացնի միայն դրական ու բարի էմոցիաներ:

4.    Milks Maids թարմ պաղպաղակներ հենց ֆաբրիկայից

5.    Tiua արհեստական ծաղիկները կշփոթեցնեն անգամ փորձագետին

6.    Երկրաչափության առցանց դասեր. ամեն ինչ կլինի այնքան պարզ, որքան մանկական խաղերն են:

7.    Pizza Hut – անսահմանափակ պաղպաղակ

Նկարի աջ ստորին անկյունում պաղպաղակի գդալից հասկանում ենք, որ ամբողջ նկարում պատկերվածը ոչ թե ձյուն է, այլ վանիլային պաղպաղակ: Ախորժաբեր է, չէ՞:

8.    McDonald’s – երբ սպասք լվանալ պետք չէ

Երևակայության նման դրսևորում արագ սննդի աշխարհահռչակ ցանցի կողմից. կեղտոտ սպասքին տրվել է համբուրգերի տեսք, ու իսկապես շատ նման է ստացվել:

Դե ինչ, հուսով ենք հետաքրքիր տարբերակներ էինք առանձնացրել ձեզ համար, և հետագայում էլ այս գաղափարները ձեզ կհանգեցնեն նոր, ավելի կրեատիվ ու օրիգինալ մտքերի:
Իսկ մենք առաջարկում ենք ծանոթանալ նաև մեր ընթերցողների ամենասիրելի նյութերից մեկին՝ «10 կարճ փաստ գովազդի մասին»:
Իսկ բոլոր նրանց, ում շուկա մտնելու համար հարկավոր է ուժեղ, հիշվող բրենդ, արդյունավետ մարքեթինգային առաջխաղացում, հիշեցնենք, որ Բրենդոն մարքեթինգային և բրենդինգային ընկերությունը 7-ամյա գործունեության ընթացքում ապացուցել է իր պրոֆեսիոնալիզմն այս ոլորտում: Մանրամասն քննարկումների համար զանգահարեք մեզ 055 999 015 կամ 012 25 00 85 հեռախոսահամարներով կամ էլ գրեք մեր ֆեյսբուքյան էջին: