Վալենտինյան mailing: 17 հետաքրքիր թեմա

Սուրբ Վալենտինի օրն արվող ծախսերը գնալով ավելանում են, քանի որ այս տոնը հաստատուն կերպով ներխուժել է մարդկանց առօրյա, ու նրանք ձգտում են իսկապես լավ նվերներ մատուցել կողակցին: Որքան էլ թվա, թե այդ օրերին մարդիկ գնում են միայն ծաղիկներ, խաղալիքներ, կոնֆետներ ու զարդեր, պատվիրում են ընթրիք, պետք է տեղեկացնենք, որ դա միայն թվում է, քանի որ այս շրջանում գրեթե ամեն բանի վաճառքի ծավալները  աճում են:

Օրինակ՝ անլար ականջակալներ վաճառող Jaybird ընկերությունն առաջարկում է 40% զեղչ Վալենտինի առթիվ, և արդեն մի քանի տարի է՝ կարողանում է ապահովել մեծածավալ վաճառքներ:
Շատ խանութներ և ռեստորաններ նախապես են պատրաստում շահավետ առաջարկներ, բայց ինչպե՞ս տեղյակ պահել հաճախորդներին դրանց մասին, որ հնարավորինս շատ մարդ իրազեկված լինի: Առաջարկում ենք օգտվել email մարքեթինգից, որը ժամանակին կհասցնի անհրաժեշտ ինֆորմացիան Ձեր հաճախորդներին: Ահա՛ մի քանի հնարք, որոնք կարող եք օգտագործել նամակագրության մեջ:

Ըստ Invespcro-ի տվյալների՝ էլեկտրոնային նամակներ ստացողների 47%-ը բացում են այն՝ հիմնվելով միայն թեմայի վրա, իսկ նրանց 68%-ը որոշում է, որ նամակը սպամ է՝ ելնելով միայն նամակի թեմայից: Գրված վերնագիրը պետք է հետաքրքրություն առաջացնի մարդու մոտ ու մոտիվացնի բացել նամակը: Ստորև ներկայացնում ենք թեմաներ, որոնք փետրվարի 14-ին կլինեն հասկանալի ու տեղին:
•    Միայն փետրվարի 14-ին ամեն ինչ 30% զեղչով:
•    Պատվիրի՛ր հիմա, որ սիրելիիդ նվերը ժամանակին հասնի:
•    Լավագույն Վալենտինի օրվա ևս մեկ գաղտնիք:
•    Մենք գիտենք, ինչպես Ձեր Վալենտինն անմոռանալի դարձնել:
•    Փնտրու՞մ եք իդեալական նվեր Վալենտինի առթիվ: Այն այստեղ է:
•    Գնի՛ր նվերդ սիրով:
•    Ի՞նչ եք հագնելու Սուրբ Վալենտինին: Մտքերն այստեղ են:
•    Ռոմանտիկ հանդիպումների գաղափարներ Վալենտինի օրվա համար:
•    Սիրո ժամանակն է: Շտապի՛ր նվեր ստանալ:
•    Ստացի՛ր անվճար առաքում փետրվարի 14-ի պատվերների համար:
•    Ամրագրի՛ր սեղանդ հիմա ու ստացի՛ր զեղչ:
•    Ինչպե՞ս սեր արտահայտել` իհարկե մեր նվերների միջոցով:
•    40% զեղչ Սուրբ Վալենտինի առթիվ + անվճար առաքում:
•    Սիրահարների օրվա նվերների ուղեցույց:
•    Նվիրե՛ք սեր: Վալենտինի օրվա նվերներ բոլորի համար:
•    25 անմոռանալի նվեր Սուրբ Վալենտինի առթիվ:
•    Սերը սկսվում է ուշադրությունից և նվերներից: Նվիրե՛ք ճիշտ նվեր: 

Սուրբ Վալենտինի օրը հիանալի առիթ է ուշադրության արժանացնելու այն մարդկանց, ում հետ ցանկանում ենք լավ հարաբերությունների մեջ լինել: Օգտագործե՛ք այն՝ ապացուցելու համար Ձեր հաճախորդներին, որ իսկապես ուզում եք նրանց համար ինչ-որ հաճելի բան անել:  Որքան էլ թվա, թե էլեկտրոնային փոստով որևէ առաջարկ ուղարկելն այլևս արդյունավետ չէ, փորձն ապացուցում է հակառակը: 
Ցանկանու՞մ եք այս ոլորտի մասին իմանալ ավելին, առաջարկում ենք ծանոթանալ նաև մեր պատրաստած «Email-մարքեթինգ: Նամակի 11 տեսակ» բլոգին: Մաղթում ենք հաճելի ընթերցանություն: