Սուրբ Վալենտինի օրն արվող ծախսերը գնալով ավելանում են, քանի որ այս տոնը հաստատուն կերպով ներխուժել է մարդկանց առօրյա, ու նրանք ձգտում են իսկապես լավ նվերներ մատուցել կողակցին: Որքան էլ թվա, թե այդ օրերին մարդիկ գնում են միայն ծաղիկներ, խաղալիքներ, կոնֆետներ ու զարդեր, պատվիրում են ընթրիք, պետք է տեղեկացնենք, որ դա միայն թվում է, քանի որ այս շրջանում գրեթե ամեն բանի վաճառքի ծավալները աճում են:
Օրինակ՝ անլար ականջակալներ վաճառող Jaybird ընկերությունն առաջարկում է 40% զեղչ Վալենտինի առթիվ, և արդեն մի քանի տարի է՝ կարողանում է ապահովել մեծածավալ վաճառքներ:
Շատ խանութներ և ռեստորաններ նախապես են պատրաստում շահավետ առաջարկներ, բայց ինչպե՞ս տեղյակ պահել հաճախորդներին դրանց մասին, որ հնարավորինս շատ մարդ իրազեկված լինի: Առաջարկում ենք օգտվել email մարքեթինգից, որը ժամանակին կհասցնի անհրաժեշտ ինֆորմացիան Ձեր հաճախորդներին: Ահա՛ մի քանի հնարք, որոնք կարող եք օգտագործել նամակագրության մեջ:
Ըստ Invespcro-ի տվյալների՝ էլեկտրոնային նամակներ ստացողների 47%-ը բացում են այն՝ հիմնվելով միայն թեմայի վրա, իսկ նրանց 68%-ը որոշում է, որ նամակը սպամ է՝ ելնելով միայն նամակի թեմայից: Գրված վերնագիրը պետք է հետաքրքրություն առաջացնի մարդու մոտ ու մոտիվացնի բացել նամակը: Ստորև ներկայացնում ենք թեմաներ, որոնք փետրվարի 14-ին կլինեն հասկանալի ու տեղին:
• Միայն փետրվարի 14-ին ամեն ինչ 30% զեղչով:
• Պատվիրի՛ր հիմա, որ սիրելիիդ նվերը ժամանակին հասնի:
• Լավագույն Վալենտինի օրվա ևս մեկ գաղտնիք:
• Մենք գիտենք, ինչպես Ձեր Վալենտինն անմոռանալի դարձնել:
• Փնտրու՞մ եք իդեալական նվեր Վալենտինի առթիվ: Այն այստեղ է:
• Գնի՛ր նվերդ սիրով:
• Ի՞նչ եք հագնելու Սուրբ Վալենտինին: Մտքերն այստեղ են:
• Ռոմանտիկ հանդիպումների գաղափարներ Վալենտինի օրվա համար:
• Սիրո ժամանակն է: Շտապի՛ր նվեր ստանալ:
• Ստացի՛ր անվճար առաքում փետրվարի 14-ի պատվերների համար:
• Ամրագրի՛ր սեղանդ հիմա ու ստացի՛ր զեղչ:
• Ինչպե՞ս սեր արտահայտել` իհարկե մեր նվերների միջոցով:
• 40% զեղչ Սուրբ Վալենտինի առթիվ + անվճար առաքում:
• Սիրահարների օրվա նվերների ուղեցույց:
• Նվիրե՛ք սեր: Վալենտինի օրվա նվերներ բոլորի համար:
• 25 անմոռանալի նվեր Սուրբ Վալենտինի առթիվ:
• Սերը սկսվում է ուշադրությունից և նվերներից: Նվիրե՛ք ճիշտ նվեր:
Սուրբ Վալենտինի օրը հիանալի առիթ է ուշադրության արժանացնելու այն մարդկանց, ում հետ ցանկանում ենք լավ հարաբերությունների մեջ լինել: Օգտագործե՛ք այն՝ ապացուցելու համար Ձեր հաճախորդներին, որ իսկապես ուզում եք նրանց համար ինչ-որ հաճելի բան անել: Որքան էլ թվա, թե էլեկտրոնային փոստով որևէ առաջարկ ուղարկելն այլևս արդյունավետ չէ, փորձն ապացուցում է հակառակը:
Ցանկանու՞մ եք այս ոլորտի մասին իմանալ ավելին, առաջարկում ենք ծանոթանալ նաև մեր պատրաստած «Email-մարքեթինգ: Նամակի 11 տեսակ» բլոգին: Մաղթում ենք հաճելի ընթերցանություն: