Յուրաքանչյուրդ գոնե մեկ անգամ սոցիալական կայքերում հանդիպած կլինեք գրառումների, որտեղ մարդիկ փնտրում են իրենց կորած կենդանիներին կամ գտնված կենդանու տիրոջը ու խնդրում կիսվել հրապարակմամբ, որպեսզի այն հնարավորինս շատ մարդ տեսնի: Նախկինում առավել տարածված էին փողոցներում տպված նկարներ փակցնելու միջոցով որոնումները, ինչն էլ ավելի շատ ջանքեր էր պահանջում: Իհարկե, վերջին տարբերակի համեմատ սոցիալական կայքերն ավելի են հեշտացնում գործընթացը, սակայն արդյո՞ք այդ նպատակով մեկ համընդհանուր հարթակի ստեղծումը լավ գաղափար չէ:
Հայտնի որոնողական համակարգ Յանդեքսը այժմ թեստավորում է նոր ֆունկցիա, որը կօգնի որոնել կորած տնային կենդանիներին: Նախագիծը ստեղծվել է կենդանիների կերեր արտադրող Purina ընկերության հետ համատեղ: Այստեղ կհավաքվեն բոլոր օգտատերերը, ովքեր կորցրել կամ գտել են տնային կենդանիներ, ու կկարողանան այդ ինֆորմացիայով կիսվել այլ մարդկանց հետ:
Չորքոտանի ընկերոջ կորչելու մասին հայտնելու համար հարկավոր կլինի մտնել կայք ու հրապարակել համապատասխան գրառում, որի միջոցով հնարավոր կլինի իմանալ հետևյալը՝
Այն բանից հետո, երբ հայտարարությունը մոդերացիա կանցնի, այն հասանելի կլինի Յանդեքի կայքերում, ինչպես նաև նրա գովազդային ցանցում այն օգատտերերի համար, ովքեր գտնվում են նշված շրջանի մոտակայքում:
Նոր ֆունկցիան, ինչպես նշվեց, դեռևս թեստավորման փուլում է միայն Եկատերինբուրգի տարածքում, սակայն շուտով այն պլանավորում են գործարկել նաև Մոսկվայում, Նովոսիբիրսկում, Տվերում և Սամարայում, որոնց կհաջորդեն Ռուսաստանի մյուս խոշոր քաղաքները:
Իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե Յանդեքսն ինչ է առաջարկում մանր ու խոշոր բիզնեսին, կարող եք անցնել այս հղմամբ և ընթերցել մեր՝«Չատ-հարթակ հաճախորդների հետ շփվելու համար.Yandex-ի նորությունը» բլոգը: